Իրանագետի գնահատմամբ՝ հիմնական հարցը ոչ թե այն է, թե արդյոք կա Լարիջանիին փոխարինող անձ, այլ՝ կա՞ արդյոք գործիչ, ով կկարողանա իրականացնել նույն գործառույթները։ Նրա խոսքով՝ Լարիջանիի բացակայությունը ստեղծում է վակուում հատկապես քաղաքական տարբեր ուժերի միջև կապերի և համակարգման տեսանկյունից։

Լարիջանիի սպանությունը ուժեղացրեց պահպանողական և ուժային թևերի դիրքերը Իրանում

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը, լուրջ ազդեծություն կունենա երկրի ներքաղաքական դասավորվածության վրա։ Այս կարծիքն հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Լարիջանին կարևոր դերակատար էր Իրանի քաղաքական համակարգում՝ ոչ միայն իր զբաղեցրած պաշտոնի, այլև գործելաոճի շնորհիվ։ Նա բնութագրվում է որպես պրագմատիկ և չափավորական գործիչ, որը կարողանում էր արդյունավետ համագործակցել տարբեր քաղաքական թևերի հետ՝ ներառյալ բարեփոխական, պահպանողական և ռազմական շրջանակները։

Փորձագետը ընդգծում է, որ հենց այս ունակությունն էր նրան դարձնում առանձնահատուկ, քանի որ նա հաճախ հանդես էր գալիս որպես հավասարակշռող կամ զսպող ուժ տարբեր բևեռների միջև։Իրանագետի գնահատմամբ՝ հիմնական հարցը ոչ թե այն է, թե արդյոք կա Լարիջանիին փոխարինող անձ, այլ՝ կա՞ արդյոք գործիչ, ով կկարողանա իրականացնել նույն գործառույթները։ Նրա խոսքով՝ Լարիջանիի բացակայությունը ստեղծում է վակուում հատկապես քաղաքական տարբեր ուժերի միջև կապերի և համակարգման տեսանկյունից։

Պահպանողականների դիրքերի հնարավոր ամրապնդում

Վարդանյանը չի բացառում, որ ստեղծված իրավիճակում Իրանի ներսում կարող են ամրապնդվել պահպանողական և ուժային թևերի դիրքերը։ Նրա խոսքով՝ եթե նախկինում Լարիջանին կարողանում էր որոշ դեպքերում հավասարակշռել այդ ուժերի ազդեցությունը, ապա այժմ նման հակակշիռը կթուլանա։ Փորձագետը նշում է, որ այսօր արդեն իսկ նկատվում են որոշակի միտումներ, որոնք վկայում են ուժային և պահպանողական շրջանակների դիրքերի ուժեղացման մասին։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top