Փաշինյանը ունի բոլոր արտաքին կենտրոնների աջակցությունը

Փաշինյանը ունի բոլոր արտաքին կենտրոնների աջակցությունը

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գործընթացում կարևոր դերակատարություն ունի արտաքին գործոնը, ընդ որում՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ներգրավվածությամբ։ Նման կարծիքի է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը պահելու հարցում Փաշինյանը, հավանաբար, չունի ավելի առարկայական աջակցող կողմ, քան հենց Ռուսաստանն է։ Նրա խոսքով՝ ընտրական և քաղաքական գործընթացներում կարևոր դեր է խաղացել  Փաշինյան–Պուտին փոխգործակցության գործոնը, որը մեծ ազդեցություն է ունեցել ներքաղաքական քարոզչական դաշտի վրա։ Բադալյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ ընդդիմության դեմ կիրառվող հիմնական քարոզչական թեզերից մեկը եղել է այն, թե ընդդիմությունը գործում է Ռուսաստանի պատվերով և սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Նրա խոսքով՝ այս թեզը ակտիվացել է հատկապես այն ժամանակ, երբ իշխանության համար այլ քաղաքական գործիքները՝ «պատերազմ–խաղաղություն» շանտաժը կամ «նախկին-ներկա» թեզը, այլևս նույն արդյունավետությունը չեն ունեցել։ Այս թեմաների չեզոքացումը փոխել է քարոզչական դաշտի կառուցվածքը, և կենտրոնական տեղ է զբաղեցրել Ռուսաստանի գործոնը։

Ըստ Բադալյանի՝ Ռուսաստանը, իր հերթին, վերջին շրջանում հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով, որոնք ներքաղաքական դաշտում օգտագործվել են իշխանության կողմից սեփական դիրքերը հիմնավորելու նպատակով։ Նա նշում է, որ այդ հայտարարությունները ժամանակային առումով համընկել են այն փուլերի հետ, երբ իշխանությունը առավել ակտիվ էր ընդդիմության դեմ տեղեկատվակա պայքարում։ «Ես ամենևին այն կարծիքին չեմ, որ Ռուսաստանի վերնախավում չէին հասկանում իրենց քայլերի հետևանքները», — ընդգծել է Բադալյանը՝ հավելելով, որ իրական քաղաքական ազդեցությունը հաճախ հակասական է և կարող է ծառայել տարբեր ուժերի շահերին։

Բադալյանի գնահատմամբ՝ գործող քաղաքականության համատեքստում Նիկոլ Փաշինյանը  վայելում է բոլոր հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը։ Նրա գնահատմամբ՝ դա պայմանավորված է ոչ թե անձնական համակրանքով, այլ տարածաշրջանային շահերով․ բոլոր խոշոր խաղացողները շահագրգռված են, որ Կովկասում՝ ՝ այդ թվում Ադրբեջանում և Վրաստանում՞ լինի կառավարելի և թույլ քաղաքական համակարգ։ Բադալյանի խոսքով՝ Հայաստանում այդ միտումը առավել տեսանելի է, քանի որ իշխանությունը պահպանելու տրամաբանությունը, ըստ նրա, հանգեցրել է «ամեն գնով պահպանման» մոտեցման ձևավորմանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top