ԵՄ-ը պետք է օգտագործի իր լծակները՝ կանխելու քրդերի դեմ ընթացող ողբերգությունը Սիրիայում

ԵՄ-ը պետք է օգտագործի իր լծակները՝ կանխելու քրդերի դեմ ընթացող ողբերգությունը Սիրիայում

Ռոջավայի շրջանը՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավերակներից ծնված քրդական ինքնակառավարվող տարածք է, որը երկար ժամանակ համարվում էր այլընտրանքային քաղաքական փորձ Մերձավոր Արևելքում։ Այսօր նա կրկին գտնվում է աճող ճնշման տակ։ Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունները ընթանում են առանց քրդական կողմի մասնակցության, լուծումները մշակվում են վերևից, և ուժը գնալով ավելի ու ավելի է փոխարինում երկխոսությանը։

Եվրոպական խորհրդարանում բարձրաձայնում են զգուշացումները, որ Սիրիայում տեղի ունեցողը ոչ թե տեղական ճգնաժամ է, այլ հնարավոր տարածաշրջանային անկայունության նոր ալիքի պատճառ։ Այդ ձայներից մեկը շվեդ պատգամավոր Էվին Ինջիրն է։ VECTORS-ին տված հարցազրույցում նա խոսում է քրդական շրջանների հարկադիր ինտեգրման ռիսկերի մասին։

Ու՞ր են տանում Ռոջավայում տեխի ունեցող գործընթացները, և կան արդյոք հետագա սրացման ռիսկեր։

Երկար սպասված դեէսկալացիայի փոխարեն տարածաշրջանը արագորեն սահում է դեպի հակամարտության նոր ալիք։ Անհրաժեշտ է մոտեցում, որի դեպքում բոլոր համայնքները  կլինեն լսելի և ներկայացված, այլ ոչ թե մեկուսացված։ Այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում չափազանց վտանգավոր զարգացում է։

Դուք ընդունո՞ւմ եք քրդական շրջանների ինտեգրման գաղափարը Սիրիայում ընթացիկ քաղաքական և ռազմական պայմաններում։ Հաշվի առնելով խոր անվստահությունը՝ և, ըստ էության, վստահության բացակայությունը սիրիական բանակի նկատմամբ, կարծու՞մ եք, որ դա ընդհանրապես հնարավոր է։

Ինտեգրումը, եթե այն իրական է,  պետք է ներառի նրանց, ում այն վերաբերում է։Այն պահանջում է երկխոսություն գործընթացի հետ անմիջականորեն առնչություն ունեցող մարդկանց հետ, այլ ոչ թե պարտադրված որոշումներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ինտեգրումը։ Հարկադրական ինտեգրումը ինտեգրում չէ։

Ռոջավայի շրջանը շատ հստակ հայտարարել է, որ ձգտում է ներկա իրավիճակի քաղաքական լուծման։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ նրանց իրական բանակցություններին չեն ներառում, պարզապես տեղեկացնում են՝ թե ինչպիսինն այդ  է «լուծումը»։ Օրինակ՝ ես, իհարկե, կողջունեի Նովրուզը պետական տոն հայտարարելու որոշումը, ինչպես հայտարարել է Ջոլանին։ Սակայն մենք գիտենք, որ մարտի 21-ը Սիրիայում արդեն տոն է՝ Մայրության օր։ Միայն սիմվոլիկ քայլերով հարցը չի լուծվի։

Եթե սիրիական իշխանություններն իսկապես անկեղծորեն ցանկանում են լուծում գտնել, ապա չեն կարող Ռոջավային և նրա օրինական ներկայացուցիչներին բացառել բանակցություններից, իսկ հետո պարզապես պատրաստի լուծումը պարտադրել նրանց։ Սա հիմնարար կարևորություն ունի։

Հաշվի առնելով այն, ինչ արդեն տեղի է ունենում գետնի վրա, և Եվրոպայի պատրանքները սիրիական իշխանությունների վերաբերյալ, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել ԵՄ-ը։

Անկախ նրանից՝ ում հետ եք խոսում կամ բանակցում, պետք է ձեզ հետ բերեք ոչ միայն գումար, այլև ձեր արժեքներն ու սկզբունքները․ առանց պայմանների պարզապես «փող տալու» մոտեցումը չի աշխատում։ Հենց սրա մեջ է, որ Եվրոպական միությունը շարունակում է ցույց տալ, թե ինչու է մարդկանց վստահությունը նրա նկատմամբ նվազում՝ և ոչ միայն այս դեպքում, այլև շատ այլ դեպքերում։

Եթե մեր ներկայացուցիչները լիովին գիտակցեին ԵՄ-ի միասնության իրական ուժը և այն ազդեցությունը, կգործեին շատ ավելի հետևողականորեն։ Փոխանակ երկու ձեռքերում գումար բերեն քննարկումներին, պետք է մեկ ձեռքով գումար, մյուսով՝ արժեքներն ու սկզբունքները բերեն և երկուսն էլ դնեն սեղանին։ Պետք է ուղիղ ասեն՝ մենք պատրաստ ենք օգնել երկրին և ժողովրդին, բայց մեր աջակցությունը կլինի միայն այն դեպքում, եթե Սիրիան դառնա իսկապես ժողովրդավարական, ներառական և միջազգային իրավունքը լիովին հարգող պետություն։

Պայմանականության սկզբունքը պետք է լինի հիմնարար և անշրջելի։

Օրերս Դուք նշել էիք ԵՄ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ կոնկրետ քայլեր կարելի է ակնկալել այդ առումով։

Ինչպես գիտենք, Թուրքիայի Եվրոպական միությանը հնարավոր անդամակցությունը, դե-ֆակտո 2016 թվականից և, եթե ճիշտ եմ հիշում, պաշտոնապես՝ 2018 թվականից։

Այնուամենայնիվ, այն դեռ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ թուրքական բնակչությունը դեռ ցանկանում է ավելի սերտ կապեր Եվրոպական միության հետ, և անդամակցության գործընթացը կարող է կենսական գործիք լինել քաղաքական բարեփոխումներին աջակցելու և ընդդիմության հնարավուրությունների ամրապնդման համար։ Այժմ ընդդիմությունը հետևականորեն թուլացվում է, շատ ընդդիմադիրներ կալանավորված են։ Այս համատեքստում Եվրոպական միությունն ունի հնարավորություն շատ ավելին անելու՝ վճռականորեն գործելու առանց Էրդողանի սպառնալիքներից վախենալու։

Scroll to Top