Առաջիկա հունիսին նախատեսված ընտրությունները ճակատագրական են լինելու, քանի որ խոսքը ոչ միայն իշխանափոխության մասին է, այլ սահմանադրական կարգի վերականգնման հիմնարար խնդրի լուծման մասին։ Նման կարծիաի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Քաղաքականությունը՝ որպես իմաստների և ապագայի նախագծում
Դանիելյանի խոսքով՝ եթե սահմանադրական կարգի վերականգնումը հռչակվում է որպես գլխավոր նպատակ, ապա առաջին հերթին պետք է պարզ լինի՝ ինչ են առաջարկում այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են այդ նպատակի մասին։ Նա շեշտում է, որ քաղաքականությունը միայն իշխանության քննադատությունը չէ։
«Քաղաքականությունը իմաստներ ստեղծելն է, ապագայի նախագծեր մշակելն է և մարտահրավերներին դիմակայելու ուղիներ առաջարկելը», — ընդգծում է նա։ Սակայն, նրա խոսքով, այսօրվա ընդդիմության գործունեությունը հիմնականում սահմանափակվում է բողոքով և ամենօրյա բացատրություններով, թե որքան վատն է գործող իշխանությունը։
«Ամեն օր ասում են՝ որքան վատն է իշխանությունը, բայց ինչ անել՝ այդ հարցի պատասխանը մենք չենք տեսնում», — նշում է Դանիելյանը։
Ընդդիմության պատասխանատվությունը հնարավոր վերարտադրության դեպքում
Քաղաքագետը վստահ է, որ եթե հունիսին գործող իշխանությունը վերարտադրվի, դրա համար առաջին հերթին պատասխանատվություն են կրելու հենց բողոքական ընդդիմադիր ուժերը, քանի որ որովհետև այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի, որովհետև հանրության մի զգալի հատված այս իշխանությանը համարում է թշնամի, երկիր թշնամի, բայց այդ հատվածը կարող է տունը նստել՝ չտեսնելով որևէ հստակ առաջարկ և այս մարտահրավերների պատասխանը:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունն ունի պարզ, բայց հակասական, նարատիվ՝ խաղաղություն ամեն գնով, նվաստացում, զիջումներ, սակայն միևնույն ժամանակ՝ պատերազմի բացակայության խոստում և երեխաների կյանքերի պահպանման ուղերձ։
«Իսկ ի՞նչ է ասում ընդդիմությունը։ Կարո՞ղ է միասնական շարքերով հանդես գալ, կարո՞ղ է պատասխանել այդ հիմնարար հարցերին։ Ցավոք, ես դա չեմ տեսնում», — ընդգծում է Դանիելյանը։

