Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումը կազմակերպվել էր մեկ նպատակով՝ ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների Ալյասկայում կայանալիք հանդիպման նախօրեին: Այս մասին հայտարարել է փորձագետ Հայկ Այվազյանը:
Նրա խոսքով՝ Թրամփն իր փաստարկները ամրապնդում է նաև Հայաստանի օգնությամբ: TRIPP նախագիծը, 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման խոսկցությունները, վարչապետի կողմից օգոստոսի 15-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը՝ այս ամենը նույն շղթայի օղակներն են: Այվազյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը ԱՄՆ նախագահից ստացել է հավաստիացումներ, որ Միացյալ Նահանգները կաջակցեն անվտանգության հարցերում, էներգետիկ ոլորտում և ներդրումների առումով:
«Ես ավելի քան վստահ եմ, որ Միացյալ Նահանգների խոստումներից ոչ մեկը, ի վերջո, չի իրականանա։ Փաշինյանին պարզապես կխաբեն։ Նա կկատարի իր բոլոր խոստումները, բայց երբ իրենց հերթը գա, կգտնվեն հազարավոր պատճառներ, թե ինչու այդ խոստումները չեն կարող կատարվել», — ասաց նա։
Այլ հարց, որ այժմ Պաշինյանի նման դիրքը շահեկան է ամերիկյան կողմի համար, քանի որ նրանք փորձում են այս փաստարկի միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահի վրա՝ պարտադրելով նրան հրադադար։ Փորձագետը վստահ է, որ Մոսկվան զիջումների չի գնա, քանի որ, Մոսկվայի գնահատմամբ, այս փուլում հրադադարը կարող է ռազմավարական պարտության սկիզբ դարնալ։ Հետևաբար ակնհայտ է, որ ռուսական կողմը պատրաստ է ժամանակավոր զոհաբերել իր դիրքերը Հայաստանում։
Նա վստահ է, որ կգա պահ, երբ Ռուսաստանը կպնդի Վաշինգտոնում ստորագրված բոլոր փաստաթղթերի անօրինականությունը։
«Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, իսկ դրանից առաջ՝ ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը, հայտարարել են, որ իրավական տեսանկյունից Խորհրդային Միությունը անօրինական կերպով է փլուզվել 1991 թվականին։ Սա նշանակում է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, ԽՍՀՄ ներքին գործն է։ Բայց սա նաև նշանակում է, որ խորհրդային հանրապետությունների կողմից արտաքին խաղացողների հետ ստորագրված բոլոր փաստաթղթերը նույնպես անօրինական են Մոսկվայի համաձայնության բացակայության պարագայում։ Մինչ օրս ԽՍՀՄ փլուզման անօրինականության հարցը պաշտոնական մակարդակով չի բարձրացվել, բայց ինչ-որ մի պահի կարող է կայացվել դատարանի որոշում, և գործընթացը պաշտոնապես կմեկնարկի», — կարծում է փորձագետը։

