Որտեղ է ավարտվում TRIPP-ը և սկսվում այսպես կոչված «Մեծ Թուրանը»

Որտե՞ղ է ավարտվում TRIPP-ը և սկսվում այսպես կոչված «Մեծ Թուրանը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը մասնակցելու «Թուրան» նախագծին, որի մասին նա հայտարարել է Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մի շարք հարցեր է առաջացնում: Սակայն գլխավոր հարցն այն է, թե արդյոք Փաշինյանը ծանոթ է այս նախագծի բովանդակությանը: Այս մասին հայտարարել է թուրքագետ Տիրան Լոքմագեզյանը: 

Ըստ նրա, եթե Փաշինյանը նման հայտարարություններ անելուց առաջ ջանք թափեր ծանոթանալու այս նախագծի բովանդակությանը, նա կնկատեր մեկ շատ կարևոր նրբություն՝ Հայաստանի մասին հիշատակման լիակատար բացակայությունը:

«Իրականում այսպես կոչված «Մեծ Թուրան» նախագիծը բացառում է Հայաստանի՝ որպես պետության՞ գոյությունը: Առավելագույնը, նրանք մեզ կթողնեն մի փոքր տարածք, որը թույլ չի տա մեզ գործել որպես իրական պետություն», — ասաց նա։


Լոքմագեզյանը վստահ է, Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները լիովին համապատասխանում են «Թուրան» նախաձեռնության տրամաբանությանը, քանի որ ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը այս հարցում համընկնում են։ Լոքմագեզյանը ընդգծեց, որ իրեն հաճախ մեղադրում են սպառնալիքները չափազանցնելու մեջ, բայց իրականությունն այն է, որ այսօր Հայաստանի այն հատվածը, որը կապում է երկիրը հարևան Իրանի հետ, 99 տարով փոխանցվում է ամերիկացիներին։ Սա նշանակում է միջանցք, որի այդքան երկար երազում էր Թուրքիան իր թուրանական ծրագրերի համատեքստում։


«Մենք հասել ենք հանգրվանի, ուր շատ դժվար է ապահովել գործընթացի շրջելիությունը։ Անհնար չէ, բայց շատ դժվար է, քանի որ ներգրավված է երրորդ կողմ, այն էլ ի դեմս Միացյալ Նահանգների։  Փաստաթուղթը ստորագրելով՝ Երևանը հարված հասցրեց իր երկու գործընկերներին միաժամանակ՝ և՛ Թեհրանին, և՛ Մոսկվային», — ասաց նա։ 

Լոքմագեզյանը վստահ է, որ այս ռազմավարական կարևոր տարածքի երկարաժամկետ վարձակալությունը, ի վերջո, կհանգեցնի հայկական կողմի վերահսկողության լիակատար կորստին։

«Ամերիկացիները խոսում են այս տարածքը կոնսորցիումի կառավարման հանձնելու մասին, սակայն չի նշվում՝ ու՞մ մասին է խոսքը։ Մեծ Հաշվով  դա կարող է լինել և՛ իսրայելական, և՛ թուրքական կոնսորցիում։ Սա նշանակում է վերջ․  որ Իրանի հետ կապը կտրված է։ Այս կապն ապահովող տարածքը փոխանցվել է երրորդ կողմի, բանալին նրանց ձեռքում է։ Եթե նրանք ցանկանան, կթողնեն, եթե ոչ՝ չեն թողնի», — ասաց նա։

Scroll to Top