Փաշինյանը տաղանդավոր փաթեթավորող է․ ինչի՞ն կծառայեն ԵՄ-ից ստացվող միլիոնները

Փաշինյանը տաղանդավոր փաթեթավորող է․ ինչի՞ն կծառայեն ԵՄ-ից ստացվող միլիոնները

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտության դեմ պայքարում օգնություն ստանալու խնդրանքով։ Ավելի վաղ նաև հայտարարվել էր, որ Հայաստանին կհատկացվի 15 միլիոն դոլար՝ «կիբերհարձակումներին, հիբրիդային հարձակումներին և ռուսական ապատեղեկատվությանը դիմակայելու նպատակով»։ Ո՞ր երկրներն են իրականում հիբրիդային պատերազմ վարում Հայաստանի դեմ, և ի՞նչ ծրագրերի կծառայեցնի գործող իշխանությունը տրամադրվող գումարները։ Իր կարծիքն է հայտնում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ժողովրդավարության տոտալ արժեզրկում

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը պարզապես կօգտագործի Եվրոպայում հակառուսական տրամադրությունները՝ նախընտրական շրջանում իր քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու համար։ Իրական հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու փոխարեն՝ ներկայիս իշխանությունը կձերբազատվի իր քաղաքական հակառակորդներից՝ նրանց անվանելով «Մոսկվայի գործակալներ», այդպիսով փաթեթավորելով իր իրական դրդապատճառները այնպես, որ դրանք ընդունելի լինեն Եվրոպայի համար։ «Նիկոլը [Փաշինյանը] տաղանդավոր փաթեթավորող է», — ընդգծում է Մելիք-Շահնազարյանը։

«Ամենասրսափելին այն է, որ այն ինստիտուտները և երկրները, որոնց մենք հավատացել ենք և համարել ենէ ժողովրդավարական արժեքների պահապահ և տարածող, ներգրավվել են այդ կեղտոտ գործի մեջ։ Այսինքն այսօր ընթանում է տոտալ արժեզրկման գործընթաց, որի վերջնարդյունքում ժողովրդավարությունը կդադարի է ընկալվել որպես արժեք՝ վերածվելով ծաղրի առարկայի», — նշեց նա։

Մելիք-Շահնազարյանը պնդում է, որ իշխանության հետագա գործելակերպի նախադրյալները երևում են արդեն այսօր։ 

«Ժողովրդավարություն են ասում, բայց նույն հոդվածով ընդդիմադիր գործիչների կալանավորում են, իսկ ընդդիմադիրների վրա կազմակերպված հարձակում իրականացրած խմբին ազատ արձակում», — ասում է։ Նրա խոսքով՝ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ազատազրկվել են խուլիգանության հոդվածի երկրորդ մասով, ընդ որում՝ բացառապես այն պատճառով, որ Նարեկ Սամսոնյանը եթերում օգտագործել է «հետույք» բառը։

Մինչդեռ նույն հոդվածը կիրառվել է նաև չորս կամ հինգ անձանց նկատմամբ, որոնք կազմակերպված խումբ են կազմել, հետևել են իրենց զոհին՝ Միհրան Հակոբյանին, մեջքից հարձակվել նրա՝  պատճառելով մարմնական վնասվածքներ։ «Այս մարդիկ կազմակերպվել են, պատրաստվել են, աշխատել են, հարձակվել են մարդու վրա, բայց ազատության մեջ են, իսկ Նարեկն ու Վազգենը նստած են նույն հոդվածով՝ միայն մի բառ օգտագործելու համար», — ընդգծում է նա։

Հիբրիդային ազդեցության իրական աղբյուրները բոլորին հայտնի են

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Հայաստանում որևէ մեկը կասկած չունի, թե իրականում որտեղից է գալիս հիբրիդային ազդեցությունը երկրի հասարակական և ներքաղաքական գործընթացների վրա։ Ըստ նրա՝ դա Ադրբեջանն ու Թուրքիան են։

«Հիբրիդային ազդեցությունը պետության, հանրության կամ որոշումների կայացման վրա ներգործելու տարբեր գործիքների ամբողջություն է։ Դրանց թվում՝տեղեկատվական և քարոզչական մեխանիզմները, երբ մեդիա դաշտում ֆինանսավորվում են որոշակի օրակարգեր՝ անկախ դրանց իրական գոյությունից։ Կարող են վերցնել որևէ թեմա, օրինակ՝ «նախկինների» հետ կապված, ու անընդհատ դրա մասին խոսել, հայտարարելով, թե իրենք ռուսական օրակարգ է սպասարկում», — նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ հիբրիդային պատերազմի դրսևորում են Բաքվի ուղիղ սպառնալիքները՝ նոր զիջումների չգնալու և Սահմանադրությունը չփոխելու դեպքում նոր պատերազմի կամ խաղաղության տապալման մասին։ «Ասում են՝ եթե չփոխեք Սահմանադրությունը, նոր պատերազմ կլինի, նորից կկոտորենք ձեզ, նայեք մեր ռազմական բյուջեին», — նշում է քաղաքագետը։

Բայց սա Բաքվի և Անկարայի կողմից վարվող հիբրիդային պատերազմի միակ ձևը չէ․ իրականացվում են նաև տնտեսական ճնշումներ։ «Երբ Հայաստանի որևէ տարածքում գործարան կառուցելու փորձերը խափանվում են կրակոցներով ու սպառնալիքներով, երբ  հանքերի շահագործումն է արգելափակվում և սահմանափակվում, ինչպես, օրինակ, Սոթքի դեպքում։ Սրանք ևս հիբրիդային պատերազմի տարրեր են», — նշեց նա։ 

«Ես հիբրիդային ազդեցության բազմաթիվ օրինակներ բերեցի», — ասում է նա՝ հավելելով, որ, իր համոզմամբ, Փաշինյանը իրականում այդ ազդեցության դեմ չի պայքարում։ Քաղաքագետի գնահատմամբ՝ ԵՄ-ի կողմից խոստացված 15 միլիոն եվրոյից «ոչ մի կոպեկ» չի ուղղվելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող հիբրիդային ազդեցությանը դիմակայելուն։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top