Հայ առաքելական սուրբ եկեղեցու և պետական իշխանության միջև լարվածությունը կարծես հասնում է նոր մակարդակի։ Մի քանի ամիս առաջ կալանավորվեցին Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը և Սրբազան Պայքար շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բարգաստ Գալստանյանը՝ իշխանության զավթման փորձի և զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքներով։ Այս օրերին արդեն բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի վեց հոգևորական և թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Արդյոք այս ամենը զուտ իրավական գործընթաց է, թե՞ սա քաղաքական ենթատեքստ ունի։Այս հարցերի շուրջ իր կարծիքը հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, այն ինչին ականատեսնենք վերջին ամիսներին՝ ուղղակի քրեական գործերով մարդկանց լռեցնելու, ճնշելու միտում է Հայաստանի Հանրապետությունում, ինչը վտանգավոր է: «Ունենք բազմաթիվ դրվագներ երբ որ դեռ որևէ պրոցես չի եղել բայց Ազգային Ժողովի բարձր ամբիոնից վարչապետի մակարդակով ցուցում է տրվում, ինչպես ոստիկանությունը պետք է գործի։ Որպեսզի շատ աբստրակտ չթևա, միանգամից հղումն էլ անեմ՝ հունիսի 12-ին Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունենում, դեռևս որևէ գործողություն, վարույթ քննություն չկա, բայց վարչապետի կողմից արդեն ոստիկանության գործողությունները որակվել են որպես օրինական։ Սա ուղղորդում է», — պնդում է մասնագետը։
Հարությունյանը նշել է, որ վերջին ամիսներին շատ են հնչում պնդումներ, թե եկեղեցին խառնվում է քաղաքական գործընթացներին: Նա ընդգծել է, որ քաղաքացիները, այդ թվում եկեղեցու սպասավորները ազատ են արտահայտելու իրենց կարծիքը և մասնակցելու հավաքներին: «Դա կարող է պարունակել դժգոհություն որոշակի հարցերի շուրջ, սակայն խոսքի ազատության իրավունքը գոյություն ունի, և հոգևորականների առնչությամբ որևէ սահմանափակում չկա», — հավելել է նա:
Հարությունյանի խոսքով, կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս է գնահատվում այս գործընթացը. ամեն հավաք կամ դժգոհություն պարտադիր չէ որ լինի քաղաքական գործընթաց:«Պետք է լսել նաև հոգևորականների տեսակետները՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց գործողությունները ունեին քաղաքական ուղղվածություն, թե ոչ», — հավելեց Հարությունյանը: Նա շեշտեց, որ եկեղեցու քաղաքականացումը առայժմ չի հիմնավորվել:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ մենք որ պահից սկսած և եկեղեցականների ո՞ր քայլերը են իշխանության կողնից որակվում քաղաքական։ «Եվ ինչու չի դրսևորվում նույն արձագանքը կամ գոնե նման արձագանք, երբ որ շատ ակնհայտ ինստիտուցիոնալ,, բոլոր պետական ռեսուրսների օգտագործմամբ տեղի է ունենում ուղղակիորեն միջամտություն արդեն եկեղեցու գործերին։ Ինչու նույն մոտեցումները կամ գոնե նման մոտեցումներ տեղի չեն ունենում, երբ Սահմանադրությամբ և ներպետական օրենսդրությամբ շատ հստակ ամրագրում ունեցող կարևորագույն երաշխիքները՝ պետության կողմից եկեղեցու գործերին չխառնվելը, խախտվում են։ Սա կարծես թե շատ հարթ է անցնում և որևէ իրավապահ մարմին մինչ այսօր այս հարցին չի անդրադարձել», — ասում է նա։
Երբ վարչապետն ասում է, որ ես որպես կաթողիկոսի դեմ խոսում է և պահանջում նրա հրաժարականը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, ապա նույն տիրույթում պետք է դիտվեն նաև եկեղեցականների հայտարարությունները: «Նույնը կարող է ասել ցանկացած հոգևորական իշխանության մասով և ասի, որ հանդես է գալիս որպես քաղաքացի», — ընդծեց նա:
Հարությունյանը հավելեց, որ ամենաբարձր մակարդակով, իշխանությունը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որ իրավապահ համակարգը ընտրողաբար չի գործի, և բոլորի համար պարզ լինի, որ կետում է ազատ խոսքը արդեն վերածվում քաղաքական անթույլատրելի պրոցեսների։ «Հակառակ դեպքում ստացվում է վարչապետի պաշտոնական էջով ամենավերջին գրառումները կարող են տեղի ունենալ, դա մնա անպատասխան բայց, ցանկացած այլ պարագայում
քրեական գործեր հարուցվեն։ Սա է հիմնական խնդիրը՝ քրեական արդարադատությունը այսօր օգտագործվում է միակողմանի, դարձել է մահակ, զսպման գործիք որոշակի շրջանակներին լռեցնելու համար։ Սա նաև ընդհանուր հանրության լայն շրջանակների համար ազդակ է, որ եթե հակառակ կարծիք, այլ մոտեցում լինի կամ նույնիսկ դրա աջակցություն, շատ հավանական է, որ նույն հետևանքներն ի հայտ կգան», — պնդում է փորձագետը։

