Միակողմանի խնամվող խաղաղությույն․ Ինչու՞ է կրճատվում զինծառայության ժամկետը

Միակողմանի խնամվող խաղաղությույն․ Ինչու՞ է կրճատվում զինծառայության ժամկետը 

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատող օրինագիծը, առաջին հերթին, իշխանությունների կողմից ընտրություններից առաջ քաղաքական դիվիդենտներ «շահելու» փորձ է, նշել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Որպես այս օրինագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորում իշխանությունները նշում են 2021 թվականի ընտրական պարտավորությունների կատարումը, որոնք նախատեսում էին անցում պրոֆեսիոնալ բանակի։ Սակայն նման անցումը պահանջում է կոմպլեքսային լուծումներ, ինչպիսիք են, օրինակ,  համապարփակ պաշտպանության հայեցակարգի շրջանակներում գործողությունների իրականացումը», — նշել է Մանգասարյանը։

Համապարփակ պաշտպանության հայեցակարգը ենթադրում է, որ ազգային անվտանգությունն ապահովվում է ոչ միայն զինված ուժերի, այլև ողջ հասարակության և պետական ​​ինստիտուտների ներգրավմամբ։ Այն հիմնված է համընդհանուր պատրաստվածության սկզբունքի վրա, որի շրջանակներում քաղաքացիները անցնում են տարրական ռազմական կամ պաշտպանական պատրաստություն, ձևավորվում են պահեստազորներ և ստեղծվում է տարածքային պաշտպանության համակարգ։ Այն հիմնված է անվտանգության մարմինների ինտեգրման վրա, որի շրջանակներում բանակը, ոստիկանությունը, անվտանգության ծառայությունները և փրկարարական ստորաբաժանումները գործում են միասնական պլանի համաձայն։ Ավելին, պաշտպանությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով. ուշադրություն է դարձվում պետության՝ որպես ամբողջության, դիմադրողականությանը, ներառյալ կարևորագույն ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի և տեղեկատվական տարածքի պաշտպանությունը։ Պաշտպանության ժամանակակից ընկալումը ներառում է նաև կիբերսպառնալիքների, տեղեկատվական հարձակումների և տնտեսական ռիսկերի դեմ պայքարը։ Ճգնաժամի ժամանակ հայեցակարգը կոչ է անում մոբիլիզացնել հասարակության, տնտեսության և տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսները՝ պաշտպանությունը վերածելով ազգային ձեռնարկման, որտեղ բանակը պետությունը և հասարակությունը պաշտպանելու ավելի լայն համակարգի ընդամենը մեկ մասն է։

Եթե նման հայեցակարգ իրականացվեր, նշում է մասնագետը, միգուցե պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը ինչ-որ չափով արդարացված լիներ, սակայն համապարփակ պաշտպանություն ապահովելու և ոչ մի  միջոցառում չի իրականացվել: Հետևաբար, պարտադիր ծառայությունը կրճատելու օրենսդրական նախաձեռնությունը չի կարող դիտվել որպես ռազմավարական քայլ, այն՝ նախընտրական հնարք է և ադրբեջանական կողմին հաճոյանալու փորձ։

«Վարչապետը և նրա թիմը հաճախ կրկնում են այն միտքը, որ «խաղաղությունը պետք է խնամել»: Սա նման փորձ է, սակայն փաստը կայանում է նրանում, որ այսօր խաղաղությունը խնամվում է միակողմանի. Ադրբեջանը ավելացնում է իր սպառազինության քանակը և տարբեր ձևաչափերով զորավարժություններ անցկացնում, մինչդեռ Հայաստանը, ընդհակառակը, թուլացնում և կրճատում է իր բանակը», — հայտարարեց նա:

Scroll to Top