Հավաստիացումները, որ 21-րդ դարում միջազգային հանրությունը թույլ չի տա ցեղասպանություն` միֆ են, և Գազայում տիրող իրավիճակը դրա վառ ապացույցն է․ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Մինչև Իսրայելի ագրեսիան Գազայում ապրում էր մոտ 2 միլիոն մարդ։ Տարբեր աղբյուրների համաձայն, այդ ժամանակվանից ի վեր մոտ 350,000 մարդ է կարողացել լքել այդ տարածքը, հայտարարել է Բոզոյանը՝ հավելելով, որ Իսրայելի տվյալներով այս պահի դրությամբ այնտեղ մնում է մինչև 1 միլիոն մարդ։ Իսրայելի ներկայիս գործողությունները, ըստ էության, վարչապետ Բենիամին Նեթանյահուի անձնական խնդիրների լուծում են։ Հիշեցնելով, որ Նեթանյահուի և նրա շրջապատի դեմ հարուցված են բազմաթիվ քրեական գործեր, փորձագետը նշել է, որ ներկայիս գործողությունները Իսրայելի վարչապետի փորձ են լուծելու «մեծ Իսրայել ստեղծելու» հարցը և դառնալու «ազգային հերոս»։ Նեթանյահուն հույս ունի, որ այս նպատակին հասնելու պարագայում ներքին խնդիրները կմոռացվեն և ներվեն։ «Մեծ Իսրայելի ստեղծումը», Բոզոյանի կարծիքով, պլանավորված է իրականնել Գազայում և Արևմտյան ափին ապրող արաբների հաշվին։
Այս հարցում Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, Իսրայելի դաշնակիցն են: Միացյալ Նահանգների որոշակի շրջանակներ, այդ թվում՝ երկրի նախագահը, պաշտպանում են Գազայի և Պաղեստինի միացումը Իսրայելին՝ նախատեսելով տեղի բնակչության վերաբնակեցումը այլ երկրներ: Մասնագետի խոսքով՝ ներկայումս նույնիսկ բանակցություններ են ընթանում մի քանի երկրների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կարող են ընդունել այդ մարդկանց: Այս համատեքստում Երուսաղեմի հարցը, որտեղ մահմեդականներն ունեն իրենց սեփական սրբավայրերը, ունի կարևորագույն նշանակություն։ Դրանց Իսրայելի կազմում ներգրավելու հարցը ֆունդամենտալ վեճ է: Իսրայլական քաղաքական և փորձագիտական շրջանակները համոզված են, որ այդ վեճը հօգուն Իսրայելի լուծելու համար հզոր իսլամական պետություն պետք է գոյություն չունենա: Իսրայելը արաբական երկրներին համարում է իսրայելական ծրագրերին լրջորեն դեմ դուրս գալու անկարող պետություններ, ուստի հիմնական թիրախ են դառնում Իրանը, Պակիստանը և Թուրքիան:
Իսրայելն այս պահի արդեն սկսել է ջանքեր գործադրել «Իրանի խնդիրը» լուծելու համար՝ պլանավորելով Պակիստանի հարցը լուծել Հնդկաստանի հետ հակամարտության միջոցով, և միակ երկիրը, որի դեմ լուծումը դեռ տեսանելի չէ, Թուրքիան է։ «Սակայն համապատասխան ծրագիրն արդեն մշակվել է, և Թուրքիան դա գիտակցում է։ Իսրայլական կողմը կփորձի շահագործել քրդական, հայկական և նույնիսկ հունական գործոնները։ Իսրայելը կգործի երկարաժամկետ՝ փորձելով ստեղծել Թուրքիայի վրա հարձակման լեգիտիմ հիմքեր։ Օրինակ՝ Կատարին հրթիռային հարվածներ հասցնելուց հետո Նեթանյահուն բացահայտ հայտարարեց, որ Իսրայելը իրավասու է թիրախային հարվածներ հասցնել Համասի առաջնորդներին, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում էլ նրանք չգտնվեն», — նշեց քաղաքագետը։ Քաղաքագետը վստահ է, որ այս հայտարարությամբ Նեթանյահուն, առաջին հերթին, զգուշացնում էր Թուրքիային։
Թուրքիայի համար իր տարածքում հրթիռային հարձակումը կլինի «կազուս բելլի», և Անկարան անխուսափելիորեն կդիմի պատասխան հարվածների. «Չնայած այս փուլում թուրք-իսրայելական բախումը թվում է անհավանական և կասկածելի, փորձագետների մեծ մասի կարծիքով, որ երկարաժամկետ հեռանկարում այս երկրների միջև զինված բախումը կդառնա անխուսափելի»։

