Հայաստանի գործող ռեժիմը փորձում է ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին:

Եկեղեցական աշխարհաքաղաքական մարտահրավեր

Հայաստանի գործող ռեժիմը փորձում է ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին: Ինչի համար: Ակնհայտորեն կա և ներքաղաքական խնդիր, և արտաքին քաղաքական խնդիր: Ներքաղաքական խնդիրը ակնհայտ է՝ գործող իշխանությունը փորձում է վերարտադրվել եկող ընտրությունների ժամանակ և իրենց ձեռագիրը նույնն է: Իրենք փորձում են անել այն, ինչ որ արել են 2018 թվականին: 

2018 թվականին իրենք հայտարարում են, որ երկրում անօրինականություն է տիրում, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիա է և իրենք գալիս են արդարությունը վերականգնելու համար: Հիմա նույնպես պետք է հանրությանը մասերի բաժանել: Եվ նոր գաղափարներ են պետք և հանրությանը հիմա իրենք սրսկում են կրոնական մոլերանդություն՝ բաժանել տարբեր հատվածների միջոցով, արդեն նոր գաղափարի հիման վրա ստանալ ձայներ: 

Իսկ ո՞րն է արտաքին քաղաքական պատվերը: Ընդհանրապես գոյություն ունի կրոնական գեոպոլիտիկա, աշխարհաքաղաքականություն հասկացողությունը, որովհետև կրոնների միջոցով մեծ տերությունները կարողանում են վերահսկողության տակ վերցնել մյուս տարածքները: Կրոնների միջոցով ձևավորվում է ազգային ինքնագիտակցում, կրոնների միջոցով պետություններ են ձևավորվում և պետություններ են վերանում: Եթե որևէ երկրում լինում են տարբեր կրոնական խմբավորումներ, որոնց միջև կարելի է երկպառակցություն մտցնել, ապա այդ երկրներին կարելի է վերցնել վերահսկողության տակ կամ նույնիսկ քաղաքացիական պատերազմներ հրահրել: Դրա վառ օրինակները մենք հիմա ունենք: Սիրիան է, Լիբանանն է, Իսրայելն է, օրինակները կարելի է շատ բերել: Հայաստանում նման խնդիրներ գոյություն չունեին: Եվ ահա մենք տեսնում ենք, որ հանրությունը արդեն կրոնական առումով պառակտվում է: 

Հիմա գանք Ուկրաինայի և Վրաստանի օրինակին: 2008 թվականին, երբ որ տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմ, որի հետևանքով այդ երկրների միջև հարաբերությունները վատթարացան, նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չկան, վրացական եկեղեցին և ռուսական եկեղեցին կարողացան պահպանել իրենց հարաբերությունները: Ավելին, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան, ճանաչեց Աբխազան՝ որպես ինքնավար երկրներ, սակայն ռուս ուղղափառ եկեղեցին չճանաչեց Աբխազական և Օսեթական եկեղեցիները և թեմերը, հայտարարելով, որ դրանք վրացական եկեղեցու տարածքներն են: Նաև վրացական եկեղեցին շատ կարևոր դեր ունեցավ իշխանափոխության հարցում: Եկեղեցու դիրքորոշման պատճառով իշխանությունը փոխվեց ընտրությունների ժամանակ և նաև փոխվեց Վրաստանի արտաքին քաղաքականությունը: Վրաստանը արդեն չէր ցանկանում օգտագործվել աշխարհաքաղաքական կոնֆլիկտներում: Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ Վրաստանին ուզում են ներքաշել պատերազմի մեջ և իրենք դա թույլ չեն տալու և նաև արժեքային համակարգի խնդիր առաջացավ: Վրացական եկեղեցին և նաև իշխանությունները հայտարարում են, որ այն լիբերալ գաղափարախոսությունները, որոնք իրենց պարտադրվում են, հարիր չեն իրենց ազգային նկարագրին, հարիր չեն քրիստոնեական արժեքային համակարգին: Եվ այսօր Վրաստանը կարողանում է շատ հավասարակշռված քաղաքականություն վարել: 

Մենք ունենք այլ օրինակ Ուկրաինայում, որի գոյությունը արդեն հարցականի տակ է: Երբ որ  հեղափոխությունը տեղի ունեցավ 2014 թվականին, շեշտը դրվեց նաև ուկրաինական եկեղեցու վրա, այսինքն պետք էր ստեղծել ուկրաինական եկեղեցին աշխարհաքաղաքական պատճառներով և տարանջատել ռուս ուղղափառ եկեղեցուց և դրա համար իհարկե օգտագործվեց Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը, ճանաչվեց Ուկրաինայի եկեղեցու ինքնաբերությունը, որի պատճառով ռուս եկեղեցու և Կոստանդնուպոլսի պատրիարքության միջև հարաբերությունները խզվեցին, նաև շատ ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում նաև վրաց ուղղափառ եկեղեցին չճանաչեց Ուկրաինայի եկեղեցու ինքնուրույնությունը: Սա մի օրինակ է, թե ինչպես եկեղեցիների միջոցով փորձում են աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել: 

Հիմա գանք հայ եկեղեցուն: Ի՞նչ է իրենից ներկայացնում հայ եկեղեցին: Հայ եկեղեցին ունի դարավոր դիվանագիտական, դարավոր դիվանագիտություն, որի շնորհիվ հայերը, որպես այդպիսին կարողացել են պահպանվել մինչև հիմա տարբեր կայսրություններում լինելով, եկեղեցին կարողացել է համակեցության կանոններ ձևավորել: Հայ եկեղեցուն բնորոշ չի եղել երբեք կրոնական մոլերանդությունը և հավատքի հարցը ավելի խորքային է դրվել: Դրա շնորհիվ, դա այն պատճառով, որովհետև դեռևս հինգերորդ դարից, երբ որ պայքար էր գնում հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև, և հայերը հայտնվել էին այն տարածքում, որտեղ այդ հիմնական պատերազմական գործողություններ են տեղի ունենում և եկեղեցին կարողացավ ձևավորել իր ինքնուրույնությունը, իր ինքնուրույն դավանաբանությունը, այդ տարածքում գոյատևելու հնարավորություն ստացավ նաև հետագայում արաբների ժամանակ, մոնղոլների ժամանակ և նաև Օսմանյան կայսրության ժամանակ: Այս եկեղեցու քաղաքականությունը և դավանաբանությունը թույլ տվեց, որպեսզի մենք կարողանանք գոյատևել: 

Օսմանյան Թուրքիայում հայ առաքելական եկեղեցին առանձին միլետ էր, իսկ վրացական միլետ գոյություն չուներ, որովհետև Վրաստանը համարում, վրացները համարում են ուղղափառ ժողովուրդ և պետք է ենթարկվեն ըստ էության հույն տիեզերական պատրիարքին: Արդյունքում Օսմանյան Թուրքիայում վրացիները ամբողջովին ասիմիլացվեցին կամ եթե որոշ խմբեր կան, որոնք ճանաչում են իրենց վրացական ծագումը, այնուամենայնիվ իրենք մուսուլման են ընդունել և իրենց քաղաքական գիտակցությամբ իրենց համարում են թուրք: Նույն պրոցեսը տեղի ունեցավ նաև ռուսական կայսրությունում: Ռուսական կայսրությունում 1811 թվականին ռուս-վրացական եկեղեցին վերացվեց և այն դարձավ ռուսական եկեղեցու առանձին էգզարխատ և նույնիսկ դրանց գլխավորները երբեմն ռուսներ էին ընտրվում, սակայն ռուս եկեղեցում, Ռուսաստանում հայկական եկեղեցին պահպանեց իր ինքնուրույնությունը և ինքնավարությունը էլի նույն պատճառով՝ այդ պատմական դիվանագիտական կանոնների ձևավորման պատճառով և նաև նրա համար, որ հայ եկեղեցին առանձին դավանաբանություն ունի և առանձին եկեղեցի է:

Հիմա, հասնելով 21-րդ դար, մենք ունենք մի իշխանություն, որը փորձում է կրոնական մոլերանդություն ներարկել հանրության մեջ արհեստականորեն՝ այդ աշխարհաքաղաքական պահանջները բավարարելու համար, որը նաև իր համար ռեսուրս է վերարտադրվելու համար: Առաջանում է հարց, եթե 2018 թվականին իրենք գալով իշխանություն հայտարարում են, որ պայքարելու են այն անօրինականությունների դեմ, որը գոյություն ուներ Հայաստանում, որը իրոք գոյություն ուներ, ի՞նչ ստացանք արդյունքում՝ այդ անօրինականությունները շարունակում են մնալ և կոռուպցիան, և անարդարությունը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի չակերտներով անկախ դատական համակարգ ունեն։ Հայաստանում, ըստ էության հաստատվում է բռնադատություն և ընտրակեղծիքները, որոնց դեմ իրենք պայքարում են, դեռևս ընտրությունները չսկսված արդեն մենք տեսնում ենք, սակայն մենք ունեցանք անդառնալի կորուստներ, դա Արցախն էր, Հայաստանի տարածքի ինչ-որ մասերն են, այսօր հարցականի տակ է դրված Սյունիքը և առհասարակ Հայաստանի գոյությունը: 

Եթե այն թերությունները, որ կար մինչև 2018 թվականը մեկ, երկու կամ երեք սերունդների ընթացքում հնարավոր էր շտկել, սակայն այս կորուստները դրանք անդառնալի են: Հիմա նույնպես իրենք իրենց հասցեով ինչ-որ անարդարությունների դեմ են պայքարում եկեղեցու ներսում և արդյունքում մենք նույնպես ունենալու ենք անդառնալի կորուստներ և առաջանում է հարց՝ ինչի համար, ինչ-որ մի խմբակի շահերի համար այդ կորուստները պետք է տեղի ունենան և այստեղ նույնպես առաջանում է հարց՝ իսկ որն է հայ ժողովրդի այս անտարբերության պատճառները, որովհետև այդ անտարբերության պատճառով մենք արդեն կարող ենք որպես հետևանք ունենալ Հայաստանի պետականության կորուստը: 

Քախաքագետ Ստեփան Դանիելյան

Scroll to Top