Միջազգային հանրությունը կարևորում է Արցախի պետական ինստիտուտներիպահպանումը և կենսունակությունը. պատգամավոր

VECTORS-ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

  • -Տիկին Հակոբյան, ՀՀ իշխանությունները չեն թաքցնում, որ ամեն գնով փորձում են փակել Արցախի էջը և ջնջել ամեն հիշատակում Արցախի մասին: Այդուհանդերձ, Արցախի ինստիտուտներից ամենակարևորը՝ ԱԺ-ն, շարունակում է իր գործունեությունը: Ո՞րն է դրա հիմնական մեսիջը, ի՞նչ կուրս ունի Արցախի ԱԺ-ն:
  • Բռնի տեղահանումից հետո բազմաթիվ դժվարությունների, ճնշումների միջով անցնելուց հետո և այդ փուլում փորձելով համակարգել աշխատանքները մենք այս 1.5 տարվա ընթացքում կարող ենք գրանցել հետևյալը, որ, նախ, ԱԺ-ն բոլոր այդ դժվարություններով հանդերձ կարողացավ բազմաթիվ գործընթացներ իրականացնել Արցախ արցախցիների վերադարձի իրավունքի մասով: Մասնավորապես, նախ, ստեղծվեց հանձնաժողովը, որը ղեկավարում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և միջազգային բազմաթիվ հարթակներում, կառույցներում խոսելով այդ մասին, բարձրացնելով այդ հարցը, մենք ունեցանք եզրակացություն այն մասին, որ միջազգային հանրության համար Արցախի էջը փակված չէ և հենց նույն միջազգային հանրությունը կարևորում է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և կենսունակությունը: Նաև կարիք ունեինք Արցախի ժողովի նախագահի ընտրության, պայմանավորված այն հանգամանքով, որ մեր գործընկերը ՝ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը պատանդառված է և գտնվում է Բաքվի բանտում, հետևաբար ավելի ակտիվանալու համար պիտի նաև ԱԺ նախագահ ընտրվեր:
  • Ազգային ժողովն ընտրեց խոսնակ, ինչը նշանակում է, որ պետք է ընտրեք նաև Արցախի նախագահ: Արդյո՞ք ՀՀ իշխանությունը ճնշումներ չի բանեցնում, որպեսզի կանխի այդ ընտրությունը: Օրինակ, լուրեր կան, որ Սամվել Շահրամանյանը վերջին շրջանում շատ ակտիվ հրավիրվում է հարցաքննությունների: Ի՞նչ սպասել:
  • Իհարկե, չեմ թաքցնի, որ բազմաթիվ դժվարությունների, այո՛՝ ճնշումների միջով ենք անցել մինչ կարողացանք իրականացնել և այդ գործընթացը, որը պիտի տեղի ունենար, բավականին դժվարությամբ մենք հաջողեցինք:
  • Ո՞րն է Արցախի Ազգային ժողովի կուրսը:
  • Բնականաբար, Արցախ արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանումը տաք պահելը: Շատ լավ հասկանումենք, որ այս իրավիճակում, նման իշխանություններով խոսել բանակցային գործընթաց ունենալու մասին կամ ընդհանրապես, նույնիսկ եթե լինի, այդ գործընթացում նման օրակարգ ունենալու մասին միամտություն է: Բայց նաև մյուս կողմից մենք, հաջողելով տարբեր հարթակներում, մասնավորապես Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը և պատրաստությունները ֆորումի կազմակերպման , ես կարծում եմ՝ դա արդեն ամեն ինչի մասին ասում է: Բայց չեմ կարծում, որ սրանով պիտի սահմանափակվի: Հիմա նորընտիր նախագահի պարագայում բազմաթիվ խորհրդատվությունների փուլն է և, բնականաբար, ԱԺ-ն այս իրավիճակում պետք է ունենա իր ծրագիրը, այդ ծրագրերից բխող գործողությունների ընթացքը, որը, հույս ունեմ, մոտ ապագայում արդեն ընդունված կլինի:
    -Ինչպիսի դիրքորոշում ունեք Դուք՝ որպես ԱԺ պատգամավոր, այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է ՀՀ ներքաղաքական կյանքում: Այդպես, Արցախի հանձնումից հետո Փաշինյանն անցել է մեր ինքնության վրա հարձակմանը՝ եկեղեցու դեմ արշավ է սկսել: Ո՞րն է նպատակը և ի՞նչ անել կանխելու համար:
  • Իրականում Հայաստանի ներքաղաքական կյանքում քաոս է, որը ստեղծում են իշխանությունները , և այդ համատարած քաոսի ու աղմուկի մեջ, դատարկ տակառի զնգոցի մեջ համատարած կորում են կարևոր հարցերը՝ սահմանի իրավիճակի, Սյունիքի հարցի շուրջ քննարկումները, որովհետև այս աղմուկի մեջ մեր հանրությունը, կարծես թե , այլևս ունակ չէ լսելու՝ ինչ է քննարկվում ընդհանրապես այդ առումով: Ցավով պետք է նշեմ, որ նաև մեր հանդիպումներում տարբեր միջազգային դերակատարների հետ վստահաբարխոսում են, որ ներկայիս իշխանությունները, ըստ էության, ուղիղ սկսել են Հայաստանի մասնատումը և իրենց ասելով ՝ ժամանակի հարց է այդ որոշումները իրականացնելը: Եվ այն, ինչ հիմակատարվում է մասնավորապես Հայ առաքելական եկեղեցու շուրջ, մեզ համար անսպասելի չպետք է լինի, որովհետև այս իշխանությունները անգամ մինչև իշխանազավթումը, առաջին արշավըհենց եկեղեցու դեմ էին իրականացրել: Ինչո՞ւ, որովհետև դրանով մեր ինքնության ոչնչացումն է տեղի ունենում, որովհետև մեր դարավոր պատմության ժամանակ, երբ մենք նույնիսկ պետականությունենք կորցրել կամ եղել դրա եզրին, եկեղեցին է միշտ փրկել իրավիճակը: Եկեղեցին իր զանգերը, իր կոչնակը հնչեցնելով կարողացել է համախմբել և փրկել թե՛ ժողովրդին, թե՛ պետությունըկամ պետականությունը: Մասնավորապես, վերջերչս մենք նշում էին Մայիսի 28-ը, մեր Առաջին հանրապետության օրը և բոլորս անգիր գիտենք այդ պատմությունը, որ եթե չլիներ եկեղեցին, չլիներ Կաթողիկոսը, ապա մենք ոչ Արևելյան, անգամ ներկայիս Հայաստանը չէինք ունենա: Դա եկեղեցու շնորհն է, որ կարողացավ այդ ուժն ու ոգին պահելով ազատվել թուրքի յաթաղանից այդ ծանրագույն ժամանակահատվածում:
  • Ի՞նչ անել:
  • Պետք է կարողանալ հակազդել այս ծանր քարոզչամեքենային, քարոզին, որ տանում է ներկայիս իշխանությունը: Ըստ իս, սա արդեն ժողովրդի խնդիրը չէ, այլ զուտ քաղաքական գործընթաց է, որովհետև իշխանությունները քաղաքական գործընթաց չէ, որ վարում են, բայց կան առողջ քաղաքական ուժեր, որոնք կարող են իրավիճակը փրկել: Եվ կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է սպասենք, թե ի՞նչ պիտի անի եկեղեցին կամ ի՞նչ հրահանգի, այլ այս պարագայում արդեն եկեղեցին ունի մեր օգնության կարիքը : Եվ առողջ քաղաքական ուժերը, թողնելով իրենց բոլոր ներսի անհամաձայնությունները, բոլոր քաղաքական ամբիցիաները, քաղաքական այնպիսի նպատակները, որ տանում են զուտ իշխանության գալուն, պետք է համախմբվեն ու քաղաքական պայքար մղեն այս ոչ քաղաքական էլեմենտների դեմ:
    Մեր շուրջը կյանքը եռում է՝ զորավարժություններ են անցկացնում թե Ադրբեջանն ու Թուրքիան, ապա նաև տեղեկացանք Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին օկուպացված Արցախում: ԱրցախիԱԺ-ն պատրաստվո՞ւմ է որպես գործող կառույց արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ
    հանդես գալ հայտարարություններով, դիրքորոշմամբ:
  • -Իհարկե տարածաշրջանումկյանքը եռում է, որովհետև նախ աշխարհն է փոխվում և մենք արդեն մի քանի տարի է այդ մասին խոսում ենք, որ աշխարհում յուրաքանչյուրը փորձում է իր տեղը զբաղեցնել, և այս ամենի ֆոնին Հայաստանը կարծես մի կտոր թուղթ լինի, որը քամու ջանքերով այս ու այն կողմ է լինում, կառավարելու ունակություն ու հնարավորություն չունի: Իհարկե, մի մասը միամտորեն հույս է տալիս ճիշտ այնպես, ինչպես Արցախում ծանր ժամանակաշրջանում հենց իշխանություններն էին փորձում ժողովրդին համոզել, որ ցանկացած ծանր իրավիճակում Ռուսաստանը թույլ չի տալու, որ մենք մնանք անհայրենիք կամ բռնի տեղահանության հարց առաջանա, ու դա այն պարագայում, որ դրան զուգահեռ Հայաստանի իշխանությունները ակտիվ հանձնում էին Արցախը և միամտություն էր կարծել, որ ցանկացած, նույնիսկ բարեկամ պետություն կարողանալու է իրավիճակ փոխել: Հիմա նույն վիճակը Հայաստանում է. բոլորը հույսը դրել են Իրանի վրա: Իհարկե, մեր եզակի բարեկամ մնացած պետություններից, որը նաև այս իրավիճակում չի կարող իր խնդիրները չունենալ և իր խնդիրների կարգավորման ուղղությամբ չմտածել: Չեմ զարմանա, որ մի օր բոլոր պայմանավորվածությունները այնպիսին կլինեն, որ այնպես, ինչպես Արցախը մեն մենակ մնաց 2023-ի սեպտեմբերի 19-ին, այնպես էլ Հայաստանը կմնա մեն մենակ, որովհետև ընթացքում ոչ կարողացավ բարեկամ երկրների հետ հաստատուն քայլել, ոչ դաշնակիցերկրների, որովհետև այս իշխանություններով որևէ մեկը վստահություն չունի ՀՀ նկատմամբ, այս իշխանությունը վստահելի գործընկեր չէ: Հետևաբար ցանկացածը, նույնիսկ տարածաշրջանում, իր սեփական խնդիրները, կայունությունը փորձում է կարգավորել նույնիսկ ոչ բարեկամ երկրների հետ, իսկ ՀՀ իշխանությունները ինչպես կայուն չեն իրենց բարեկամ ու դաշնակից պետությունների նկատմամբ, այնպես էլ կայուն չեն իրենց թշնամիների նկատմամբ:
  • -Շատ է խոսվում այն մասին, որ խաղաղության պայմանագրի փոխարեն ՀՀ-ն կստանա պատերազմ: Դու նման վտանգտեսնո՞ւմ եք:
  • -Պատերազմ կունենանք, թե ոչ, դա երևի ռազմական գործիչները պետք է ասեն, բայց այն, որ թղթի կտորը երբևէ չի կարող խաղաղություն բերել համոզվել ենք բոլորս: Քաղաքականությունը փոխվել է ամբողջ աշխարհում և, ցավոք, ներկայիս աշխարհում քաղաքականության բաղադրիչ է համարվում նաև բռնի ուժի կիրառումը, որովհետև ըստ էության, նաև ՀՀ ներկայիս իշխանությունների օգնությամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի մեծագության աջակցությամբ, բռնի ուժ, ցեղասպանության փորձ, ամբողջ գործիքակազմը կիրառեց և այդ ամենը ներկայացրեց որպես քաղաքական գործընթաց: Եվ կարծես մարսեց այդ ամենը, ու դա նախադեպ էր: Եվ այսօր ինչ-որ վստահություն ունենալ թղթի կտորի մասով՝ քաղաքական տգիտության, միամտության, կամ պայմանավորվածության արդյունք է: Որպես օրինակ կարող ենք դիտարկել 2020 թվականինոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, որը, ըստ էության, նաև փաստաթուղթ էր խաղաղության մասին: Մենք բոլորս Արցախում հաջորդ օրվանից իսկ զգացինք, որ թշնամի պետությունը չի պատրաստվում պահպանել որևէ կետ այդ հայտարարության և իր ստորագրությունը նույնիսկ պատրաստ է անարգել, և այդպես էլ արեց՝ կարճ ժամանակ անց կրակոցներ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, այնուհետև շրջափակում, որից հետո բռնի տեղահանում և այս ամենը Եռակողմ հայտարարության, խաղաղության հայտարարության շրջանակներում: Իսկ այս պարագայում երկկողմ ինչ-որ թղթի կտորից են խոսում, որի կետերի մասին մենք նույնիսկ տեղեկացված չենք, բայց շատ ժամանակ այն հոխորտանքը, որ լսում ենք Ադրբեջանի կողմից, այն պահանջները, որ դնում է Ադրբեջանը և Թուրքիան, և տեսնում ենք որևէ հակադրման բացակայություն Հայաստանի իշխանությունների կողմից, հասկանում ենք, որ այնտեղ նշված կետերը ոչ թե խաղաղության մասին են, այլ հերթական պահանջների կատարման մասին և, հետևաբար, կոչել խաղաղություն որևէ կերպ հնարավոր չէ:

Scroll to Top