Կարգավորում թեքությամբ. ինչ ստացան կողմերը

Կարգավորում թեքությամբ. ի՞նչ ստացան կողմերը

Հայ-ադրբեջանական արագացված կարգավորման ժամանակահատվածը պատահական չի ընտրվել, ասել է դիվանագետ Վահագն Մելիքյանը։

Նրա գնահատմամբ՝ կան բազմաթիվ գործոններ՝ սկսած Հայաստանի հակառակորդների շահավետ դիրքերից մինչև… եղանակային պայմանները։


«Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում շոգը և արձակուրդների շրջանը նույնպես դեր են խաղում։ Նման միջավայրում մարդիկ ավելի քիչ են ներգրավվում քաղաքական գործընթացներում, իսկ հասարակական կյանքը, այսպես ասած, սառեցվում է։ Այս հանգամանքը, անկասկած, հաշվի է առնվել», — նշել է նա։

Մելիքյանի խոսքով՝ բացվել է «հնարավորության պատուհան», որից հմտորեն օգտվել են Հայաստանի հակառակորդները՝ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դիվանագետը շեշտել է, որ ցանկացած բազմակողմ համաձայնագիր պետք է գնահատվի այն պրիզմայով, թե ինչ է ստացել կողմերից յուրաքանչյուրը։

ԱՄՆ-ն, նրա կարծիքով, ամրապնդեց իր դիրքերը է որպես խաղաղության գլխավոր բրոքեր, ինչը բխում էր նաև Դոնալդ Թրամփի անձնական շահերից, քանի որ ԱՄՆ նախագահը փորձում է ներկայանալ իբրև աշխարհի գլխավոր խաղաղարար։ Բացի այդ, նման «խաղաղարար հաջողությունները» վերականգնում են ԱՄՆ կերպարը որպես «աշխարհի ոստիկան»։ Նա հավելել է, որ պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Թրամփի և Պուտինի միջև Ալյասկայում կայանալիք հանդիպումից առաջ։

«Չնայած գործընթացները ֆորմալ առումով զուգահեռ են, դրանք անխուսափելիորեն հատվում են, քանի որ տարածաշրջանը լայն իմաստով գտնվում է և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի շահերի ոլորտում», — նշում է Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հնարավորինս ինստիտուցիոնալ կերպով է աշխատել և լուրջ արտոնություններ է ստացել: Դրանց թվում է Մինսկի խումբը լուծարելու նախաձեռնությունը: Բացի այդ, Բաքուն հասել է 907-րդ բանաձևի չեղարկմանը, ինչը ճանապարհ բացեց Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցություն համար, և վերջապես Բաքուն ստացավ է անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ, որի մասին վաղուց էր երազում:

«Բայց այ, ինչ ստացավ Հայաստանը, մեծ հարց է», — ամփոփեց դիվանագետը:

Scroll to Top