Պատժիչ խաղաղություն. Հայաստանը Բաքվի վերահսկողության տա՞կ

Պատժիչ խաղաղություն. Հայաստանը Բաքվի վերահսկողության տա՞կ

Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը դարձել է վերջին տարիների տարածաշրջանի ամենանշանակալի դիվանագիտական հանդիպումներից մեկը։ Առաջին հայացքից այն կարող է թվալ խաղաղության առաջընթաց, սակայն փորձագետները զգուշացնում են՝ փաստաթուղթը հիմնականում արտացոլում է Ադրբեջանի շահերը և չի ապահովում Հայաստանի անվտանգության որևէ միջազգային երաշխիք։ Արդյո՞ք նախաստորագրված համաձայնագիրը կարող է իրականում ապահովել հակամարտության լուծում։ Հարցը մնում է բաց։ 

Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների գագաթնակետ, ոչ թե խաղաղության գործարք

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Վաշինգտոնյան հանդիպումը ավելի շատ խորհրդանշում է Հայաստանի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների բանակցությունների գագաթնակետը, քան խաղաղությանը ուղղված գործարք։ Ավելին, նրա գնահատմամբ՝ հանդիպման ձևաչափը նվազեցնում է կայուն խաղաղության հասնելու հնարավորությունը։

«Ես կասկածամիտ եմ, որ նախաստորագրված պայմանագիրը կգործի: Մենք գործ ունենք մի դիվանագիտական փաստաթղթի հետ, որը չունի միջազգային երաշխիքներ և երաշխավոր», — նշում է Կիրակոսյանը: 

Նրա կարծիքով՝ իրականում համաձայնագրի հիմքում ուժի կիրառման դրցևորումն է։  Հաշվի առնելով Բաքվի ավտորիտար բնույթը և ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը, Հայաստանը չի կարող վստահ լինել նման  «խաղաղության գործընկերոջ» հուսալիության մեջ: Այս համատեքստում համաձայնագիրը ավելի շատ հիշեցնում է «պատժիչ խաղաղություն»։ Ըստ էության, այն ցուցադրում է ավտորիտար Ադրբեջանի հաղթանակը ժողովրդավարական Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Համաձայնագիր Բաքվի վերահսկողության տակ

Փորձագետ Արմեն Բաղդասարյանը ընդգծում է, որ այս պահին դեռ վաղ խոսել խաղաղության հաստատման։ Համաձայնագրի բովանդակությունը հիմնականում արտացոլում է Ադրբեջանի շահերը. Բաքուն գործնականում ոչինչ չի զիջում, իսկ Հայաստանի նկատմամբ նախկին պահանջները մնում են ուժի մեջ: Հայաստանը ոչ միայն ոչինչ չի շահել, այլև մի շարք դեպքերում կորուստներ է կրել, նշում է Բաղդասարյանը։

Օրինակ, կողմերը պարտավորվել են հետ վերցնել իրենց հայցերը միջազգային դատարաններից: Սակայն Ադրբեջանի հայցերը թույլ էին հիմնավորված և քիչ հավանական էր, որ կհասնեին նպատակին, ի տարբերություն հայկական պահանջների: Այս տեսանկյունից դրույթը ավելի շատ նվաճում է Բաքվի համար և բաց թողնված հնարավորություն՝ Երևանի համար:Մասնագետի ուշադրությունը հատկապես գրավեց սահմանների երկայնքով «երրորդ ուժերի» տեղակայման արգելքի կետը: Ըստ նրա գնահատականի, սա կարող է ազդել նաև EUMA դիտորդների վրա, ովքեր ստիպված կլինեն լքել տարածաշրջանը: Պարզ ասած՝ հոդվածը Ադրբեջանին տալիս է գործիք՝ սահմանափակելու արտաքին խաղացողների ներկայությունը սահմանին, հատկապես մինչև սահմանազատման ավարտը: Նման պայմաններում Բաքուն կարող է, վերացնելով «վկաներին», սկսել ագրեսիա՝ մեղադրելով Հայաստանին կատարվածի համար, ինչպես դա եղել է անցյալում։ 

Scroll to Top