Կա՞ իմպիչմենթի հնարավորություն․ ընդդիմադիր վարչապետի թեկնածուն դատապարտվել է

Մարդիկ պարզապես անջատել են քաղաքական դաշտը

Վերջին տարիներին Հայաստանի հասարակությունը ապրում է խոր լարվածության, հոգնածության և վստահության ճգնաժամի մթնոլորտում։ Պատերազմի հետևանքները և քաղաքական գործընթացների նկատմամբ ընդգծված հիասթափությունը հանգեցրել են այն բանին, որ քաղաքացիների մի զգալի հատված պարզապես հրաժարվում է մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ այսօր հասարակության արձագանքը քաղաքականությանը ոչ թե ակտիվ պայքարն է, այլ՝ պասիվ մերժումը։
Մարդիկ հոգնել են քաղաքական, այդ թվում ներընդդիմադիր գզվրտոցներից 

Ղևոնդյանը նշում է, որ քաղաքական բառի նկատմամբ հասարակությունը ձևավորել է բացասական վերաբերմունք։

Քաղաքացիները հոգնել են քաղաքական, այդ թվում նաև ներընդդիմադիր գզվրտոցներից․

«Մարդիկ չեն ուզում ոչ քաղաքական լուրեր նայել, ոչ սոցիալական ցանցերում տեսնել քաղաքականությանը վերաբերող որևէ բան։ Սա վտանգավոր վիճակ է, որովհետև նշանակում է, որ նրանց ապագան կարող է որոշվել առանց նրանց մասնակցության»։

Նրա խոսքով՝ ներկայիս մերժողական վիճակը բխում է հոգեբանական դիմադրողականության անկումից, ինչը լուրջ սպառնալիք է պետականությունը պահպանելու տեսանկյունից։

Իշխանության ռեյտինգի անկում,  ընդդիմության ռեյտինգի բացակայություն

Քաղաքագետը ընդգծում է, որ գործող իշխանության նկատմամբ վստահությունը պատմականորեն ամենացածր մակարդակի վրա է, սակայն դա չի նշանակում, թե նման վստահության անկումը ավտոմատ վերածվում է ընդդիմության նկատմամբ վստահության աճի։

«Այո, իշխանության ռեյտինգն այսօր հասել է իր պատմական նվազագույն մակարդակի, բայց որոշ ընդդիմադիր ուժեր ընդհանրապես ռեյտինգ չունեն։ Ձեր բակում ձեզ չեն ճանաչում», — ասաց նա՝ դիմելով ընդդիմադիրներին։

Ղևոնդյանը համոզված է՝  5–10% հավաքելով և պատգամավորական մանդատների որոշ քանակ ապահովելով, հնարավոր չէ որևէ լուրջ խնդիր լուծել։
Հայաստանի անվտանգության հետ կապված ոչինչ չի փոխվելու, եթե ընդդիմադիր ուժերը պարզապես հայտնվեն Ազգային ժողովում։

Կա՛մ վերցնել իշխանություն, կա՛մ վերցնել  իշխանություն

Քաղաքագետը շեշտում է, որ ներկայիս ճգնաժամը «միջանկյալ» լուծումների հնարավորություն չի թողնում․ հարց դրված է այսպես․ կամ վերցնել իշխանություն, կամ վերցնել իշխանություն, այլընտրանք չկա։ 

«Կարևորը մոբիլիզացիան է, ոչ թե 2–3 միավոր հավաքելը։ Պետության անվտանգության, ւ պետականության պահպանման խնդիրները ը չեն կարող լուծվել ամեն գնով խորհրդարանում հայտնեվելու ամբիցիաներով»։

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմադիր դաշտում առկա է սին ամբիցիոզություն, ինքնասիրահարվածություն, պոռոտախոսություն, ինչը մարդկանց պարզապես հեռացնում է իրական քաղաքական գործընթացներից։

«Այս երկիրը լաբորատոր առնետ չէ, որ ամեն մեկը գա ու իր մտքի զառանցանքի վրա փորձարկումներ անի։ Եթե որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, պետք է առաջարկ ունենաք և կամք՝ այն մինչև վերջ տանելու»։

Ներքին ռեսուրս կա, բայց չկա համեստություն և ինքնաքննադատություն

Ղևոնդյանը նշում է, որ ընդդիմադիր դաշտում իրական ռեսուրսներ կան, սակայն դրանց օգտագործումը պահանջում է համեստություն և միասնականություն։

«Անհրաժեշտ է օրինակ վերցնել մեր Սրբազան  հայրերից, ովքեր այսօր բանտում են՝ իրենց գաղափարների և պահվածքի համար։ Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում գաղափարին հավատարիմ մնալը»։

Քաղաքագետը շեշտում է՝ անհրաժեշտ է մոբիլիզացնել ողջ ռեսուրսը՝ առանց ապագա վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը քննարկելու։

«Դուք չգիտեք՝ ինչ պետության վարչապետ եք դառնալու։ Հիմա կարևոր է ներկա իրավիճակից եկիրը դուրս բերելը»։

Չնայած արտաքին տպավորությանը, որ իրավիճակը «խաղաղ» է, քաղաքագետը զգուշացնում է՝ մոլորություն է կարծել, թե սպառնալիքները վերացել են։

Նրա համոզմամբ՝ Հայաստանը դեռ վտանգի մեջ է, իսկ դրանից դուրս գալու համար պետք է վերականգնել քաղաքական գիտակցությունը, քաղաքացիների մասնակցությունը և միասնականությունը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top