«Մեծ Թուրանի» բանալին Հայաստանն է

«Մեծ Թուրանի» բանալին Հայաստանն է

«Մեծ Թուրանի» գաղափարը միայն թուրքական ռազմավարական օրակարգ չէ, այն այն երկար ժամանակ ներդաշնակորեն տեղավորվել է նաև արևմտյան գլոբալիստական շրջանակների ծրագրերում, ինչի պատճառով էլ իրենց կոխմից առաջ է մղվել։ Նման կարծիքի է  թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Միաժամանակ, ընդգծում է նա, նույն այդ արևմտյան շրջանակները երբեք չեն ձգտել տեսնել լիարժեք ձևավորված «Մեծ Թուրան», որը կարող էր դուրս գալ վերահսկողությունից և դառնալ ինքնուրույն ուժային կենտրոն։

«Բանալին»՝ Հայաստանի ձեռքում

Լոքմագյոզյանի մեկնաբանությամբ՝ այս ամբողջ գործընթացում առանցքային դեր ուներ Հայաստանը։ Նրա ձևակերպմամբ՝ «ով ունի Հայաստանի բանալին, ունի նաև Թուրանի բանալին»։

Նա հիշեցնում է, որ երկար ժամանակ Հայաստանը, լինելով փոքր և համեմատաբար թույլ պետություն, այդուհանդերձ ունեցել է կարևոր աշխարհաքաղաքական կշիռ՝ պայմանավորված իր դիրքով։ Երկիրը հանդիսացել է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղիների խաչմերուկ, բայց «իր բանալիով» փակեց արևելք-արևմուտք ուղին, ինչը լիովին տեղավորվում էր գլոբալիստների «Մեծ Թուրանի» սահմանափակման ծրագրերին։

Կորիդորների վերահսկողությունը՝ ԱՄՆ-ի ձեռքում

Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո, ԱՄՆ-ում իշխանության եկան հակագլոբալիստները, որոնք ունեին իրենց ուրույն պատկերացումը «Մեծ Թուրանի» սահմանապակման հարցում։ Այդ ֆոնին Թուրքիայում նվազեցրեցին «Թուրանի» մասին հրապարակային խոսակցությունները։ Լոքմագյոզյանը համոզված է, որ այդ գաղափարը չի վերացել, այլ ժամանակավորապես «սառեցվել է», ինչպես դա տեղի էր ունեցել պատմության տարբեր փուլերում։

ԱՄՆ նոր աշխատակազմի  մոտեցումը, ըատ նրա, արտացոլվեց  TRIPP նախագծի տեսքով, որով Հայաստանի «բանալին» պետք է անցեր է Միացյալ Նահանգների ձեռքը։ Նրա գնահատմամբ՝ TRIPP ճանապարհը գործելու է միջանցքի տրամաբանությամբ, և դրա  «բացումն ու փակումը» կախված կլինի բացառապես Վաշինգտոնի որոշումներից։

Այդուհանդերձ նման կոնֆիգուրացիան իր բոլոր բացասական կողմերով հանդերձ նվազեցնում է Սյունիքի շուրջ հնարավոր վտանգները գոնե այս պահի դրությամբ։ Նրա տրամաբանությամբ՝ եթե Թուրքիան կամ Ադրբեջանը փորձեն ուղիղ վերահսկողություն հաստատել Սյունիքի նկատմամբ, ապա կվերանա արտաքին ուժերի համար այդ տարածքով անցնող ուղիների կառավարման անհրաժեշտությունը, ինչը հակասում է ԱՄՆ շահերին։

Այս համատեքստում նա ենթադրում է, որ ամերիկյան ներկայիս ռազմավարության մեջ Սյունիքի ուղղակի փոխանցումը այլ խաղացողների չի մտնում, քանի որ դա կնվազեցնի վերահսկողության լծակները տարածաշրջանում։ Սակայն, ընդգծում է նա, քաղաքականությունը դինամիկ է, և նման գնահատականները վերաբերում են տվյալ պահին ձևավորված իրավիճակին։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top