Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանի պաշտոնական այցը Երևան տեղի ունեցավ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ֆոնին, որտեղ նախնական համաձայնություն ձեռք բերվեց TRIPP հաղորդակցական նախագծի իրականացման վերաբերյալ: Այս նախագիծը լուրջ քննարկումներ և իրարամերժ արձագանք առաջացրեց Թեհրանում, շատերը Իրանում այն դիտարկեցին որպես Իրանի ազգային անվտանգության պոտենցիալ սպառնալիք: Իրանի քաղաքական և փորձագիտական դաշտում կրկին գնահատականներ հնչեցին, որ Հայաստանի ինքնիշխանության և լիազորությունների պահպանումը սեփական սահմաններում կենսական պայման է նաև Թեհրանի համար, քանի որ այդ լիազորությունների ցանկացած սահմանափակում Իրանում ընկալվում է որպես իր հարավային սահմանների համար ռիսկ:
Հենց այս համատեքստում է Պեզեշկյանի այցը Հայաստան ձեռք բերեց հատուկ նշանակություն. այն դիտարկվում է ոչ միայն որպես երկկողմ քաղաքական երկխոսության շարունակություն, այլև որպես վստահության ամրապնդման, ռազմավարական գործընկերություն զարգացնելու պատրաստակամության հստակ ազդանշան տալու և տարածաշրջանային անվտանգության և ենթակառուցվածքային նախագծերի հիմնական հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ ամրագրելու փորձ:
Հայաստանն ու Իրանը կստորագրեն ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ
Այցի ընթացքում բանակցությունները տեղի են ունեցել ինչպես ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Մասուդ Պեզեշկիանի միջև, այնպես էլ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այրարատ Միրզոյանը իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք հարցեր, բնականաբար անդրադառնալով ամենազգայուն թեմային՝ Սյունիքով անցնող ճանապարհին։ Ինչպես հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը, հայ նախարարը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շնորհիվ բացվող հնարավորությունները՝ նշելով այս հարցում փոխըմբռնման հասնելու կարևորությունը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը Թեհրանին վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքից որևէ սպառնալիք բխի Իրանի դեմ։ Ըստ Արաղչիի՝ հայկական կողմը նաև ներկայացրել է իր մոտեցումները Վաշինգտոնում կայացած վերջին քննարկումների վերաբերյալ՝ ընդգծելով իրանի «կարմիր գծերի» հարգանքը։ Երկու երկրները նախատեսում են առաջիկայում ստորագրել ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ։
Տնտեսական համագործակցություն և «Խաղաղության խաչմերուկ»
Հայաստան–Իրան գործարար համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Փեզեշքիանը վերահաստատեցին տնտեսական օրակարգի առաջնահերթությունը։ Փաշինյանը հայտարարեց, որ կողմերը նպատակադրել են երկկողմ առևտրաշրջանառությունը նախ հասցնել 1 միլիարդ, ապա՝ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Եթե 2024 թվականին առևտրաշրջանառությունը կազմել էր 748 միլիոն դոլար, ապա 2025-ի առաջին կիսամյակում արդեն հասել է 346 միլիոնի։
Վարչապետը շեշտեց, որ ներկա պահին Իրանից ներմուծման ծավալները աճել են ավելի քան 10 տոկոսով, իսկ արտահանման հիմնական ուղղություններն են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը և գյուղմթերքը։ Փաշինյանը կարևորեց համատեղ արտադրության և ավելացված արժեք ստեղծող ծրագրերի զարգացումը։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է տրվում ենթակառուցվածքների զարգացմանը․ իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման մեջ։ Մասնավորապես, իրանական շինարարական ընկերությունը զբաղվում է Ագարակ–Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությամբ։
Փեզեշքիանը նշեց, որ առևտրաշրջանառության ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելը լիովին իրատեսական է՝ ընդգծելով, որ մնացածը կախված է արտադրողներից և ներդրողներից։ Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու և տնտեսական համագործակցության համար նոր հարթակ ստեղծելու պատրաստակամության համար։
Լարվածության աստիճանը նվազեց, բայց…
Որքա՞նով հաջողվեց համոզե Թեհրանինլ։ Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ հայկական կողմին հաջողվել է նվազեցնել լարվածության աստիճանը, բայց դեռևս չի հաջողվել ամբողջությամբ փարատել Իրանի կասկածները։
Հրապարակային հավաստիացումները, որ Հայաստանը երբեք թույլ չի տա, որ Իրանին որևէ սպառնալիք բխի իր տարածքից, դրական ազդանշան են դիտվել Թեհրանի կողմից։ Երևանը հաստատել է նաև իր հարգանքը Իրանի «կարմիր գծերի» նկատմամբ, համաձայնել է ավարտել համագործակցության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի վրա աշխատանքը և արձանագրել է տնտեսական և ենթակառուցվածքային գործընկերություն զարգացնելու իր պատրաստակամությունը։ Սա վկայում է վստահության ամրապնդման երկկողմանի շահագրգռվածության մասին։
Այնուամենայնիվ, Թեհրանի մտահոգությունները մնում են։ Իրանը շարունակում է ամերիկյան նախագիծը դիտարկել որպես տարածաշրջանային անվտանգությանը հնարավոր սպառնալիք։
Այս իրավիճակում, կարծես, Հայաստանը կարողացել է ժամանակ շահել, պահպանել ռազմավարական երկխոսությունը և ցուցադրել թափանցիկ լինելու պատրաստակամություն։ Սակայն Իրանի վստահության վերջնական ամրապնդումը կախված կլինի նրանից, թե ինչ ձևով կիրականացվի TRIPP նախագիծը՝ արդյոք Հայաստանը կպահպանի իր տարածքում հաղորդակցությունների նկատմամբ լիակատար վերահսկողությունը։ Այս գործոնը որոշիչ կլինի Երևանի՝ որպես Թեհրանի հուսալի և կանխատեսելի գործընկեր ընկալման հարցում։
Թեհրանն ու Մոսկվան կձգտեն խափանել վաշինգտոնյան պայմանավորվածությունները
Եթե խոսքը վերաբերվի ԱՄՆ ուժային կառույցների տեղակայմանը Թրամփի երթուղու վրա, Թեհրանը և Մոսկվան չեն մնա դիտորդի կարգավիճակում։
Սահմանադրական դատարանի ղեկավարի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանի խոսքով. «Նման պարագայում Իրանն ու Ռուսաստանը կանեն ամեն ինչ՝ Վաշինգտոնի համաձայնագրերի իրականացումը խափանելու համար: Ավելին, կկիրառվի նույն սցենարը, որն այն ժամանակ կիրառվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված»: Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ. բոլորը ողջունեցին փաստաթղթի ստորագրումը, այնուհետև քայլեր սկսեցին քաայլեր ձեռնարկել փաստաթուղթը արժեզրկելու համա և բանակցությունները այլ հարթակ տեղափոխելու համար: Հիմա դերերը կարող են փոխվել, հիմա Թեհրանն ու Մոսկվան կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի այս նախագծերը մնան թղթի վրա՝ բարի մտադրությունների տեսքով:

