Три проблемы, отягчающие мирный процесс между Ереваном и Баку Существуют три проблемы, которые отягчают мирный процесс между Арменией и Азербайджаном, отметил политический обозреватель Борис Навасардян. По его словам, тот факт, что в Вашингтоне мирный договор был только парафирован, а не подписан вполне логичен с учетом создавшейся ситуации. «Азербайджан выдвигал предусловия для подписания мирного соглашения, и поскольку они уже были заявлены, ожидать, что Баку откажется от чего-то, было бы наивно. Однако в интересах реализации всех остальных решений пришлось пойти на эти уступки», - подчеркнул он, добавив, что очень многих предусловий можно было избежать, но «армянская сторона затянула процесс до невозможности», в результате рождались и закреплялись новые предусловия. Он напомнил, что ещё в марте 2022 года Азербайджан предложил шесть принципов мирного урегулирования. Тогда в перечне не было требования ни об изменении конституции, ни о роспуске Минской группы, ни ряда положений парафированного соглашения, которые сейчас считаются нежелательными. Тогда Армения выдвинула свои предусловия, процесс затянулся, и за последние три года накопилось множество проблемы, которые теперь нашли отражение как в предусловиях, так и в семнадцати пунктах проекта соглашения о мире. По оценкам Навасардяна, в парафированном соглашении есть три пункта, которые содержать определенные риски для процесса. Седьмой пункт: присутствие третьих сил на границе «Седьмой пункт исключает присутствие третьих сил на границе. Я считаю, что это внутреннее дело каждого государства — каким образом оно выстраивает пограничную безопасность. Если необходима помощь третьих сторон, страна должна иметь такое право в рамках своего суверенитета», — пояснил Навасардян. По его оценкам, пункт был внесен в документ, поскольку присутствие наблюдателей EUMA вызвалj раздражение в азербайджанском обществе, в Баку были уверены, что наблюдатели будут перекладывать ответственность за любые инциденты на Баку. Сейчас, когда всем стало очевидно, что ничего подобного EUMA себе не позволяет, раздражение спало, однако этот абсолютно неуместный пункт остался в тексте документа Восьмой пункт: борьба с экстремизмом, риторикой ненависти и дискриминацией «Восьмой пункт требует борьбы с проявлениями экстремизма, риторики ненависти и дискриминации. Интерпретации этих понятий в Азербайджане и Армении различаются, что делает пункт конфликтогенным», — пояснил Навасардян. Он подчеркнул, что термин «сепаратизм» включён в этот пункт в один ряд с уголовно наказуемыми действиями. Однако по международному праву сепаратизм не может быть уголовно наказуемым, если он не принимает экстремистской формы. Включение такого термина в соглашение может вызвать трения, чего следует избегать. Эксперт привёл примеры Европы — Шотландия, страна Басков, Северный Тироль — где сепаратизм существует, но цивилизованный подход метрополий позволяет находит способы урегулирования и купирования проблем без конфликта. Пятнадцатый пункт: отзыв исков и возможная амнистия «Пятнадцатый пункт касается отзыва исков. Логика понятна: мирный процесс между странами и народами, находившимися в глубоком конфликте, не должен подогреваться судебными действиями. Но зачем включать это в соглашение, если есть взаимное понимание в Ереване и Баку?» — отметил эксперт. Он добавил, что частные лица всё равно могут обращаться в суды, что все равно создаёт возможность обострений и противоречий. Кроме того, непонятно, подразумевает ли пункт амнистию по всем военным преступлениям. Если амнистия подразумевается, об этом нужно заявить прямо. В противном случае создаётся избирательный подход. Именно эти три проблемы, по мнению эксперта, и отягчают мирный процесс. Навасардян подчеркнул, что при всем при этом он относится к ситуации терпимо, поскольку последние недели показали, что стороны понимают риски и будут стараться, чтобы проблемные моменты на практике не проявлялись. Всё будет зависеть от сохранения доброй воли, которая явно присутствовала на встрече в Вашингтоне.

Երեք խնդիր, որոնք բարդացնում են խաղաղության գործընթացը

Գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը բարդացնող 3 խնդիր, նշել է քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով, Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, բավականին տրամաբանական էր, քանի որ ստեղծված իրավիճակում վերջնական ստորագրումը հնարավոր չէր։

«Ադրբեջանը նախապայմաններ էր առաջադրել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, և քանի որ դրանք արդեն հայտարարվել էին, միամտություն կլիներ ակնկալել, որ Բաքուն կզիջի։ Սակայն, այլ որոշումների իրականացման շահերից ելնելով՝ հայկական կողմը ստիպված եղավ գնալ զիջումների», — ընդգծեց նա՝ հավելելով, որ շատ նախապայմաններից իրականում հնարավոր էր խուսափել։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկել էր խաղաղ կարգավորման վեց սկզբունք ստորագրել։ Այդ ժամանակ ցանկում չկար Սահմանադրությունը փոփոխելու, Մինսկի խումբը լուծարելու և շատ այլ  պահանջներ, որոնք այսօր պնդում է Բաքուն։ Այդ ժամանակ «Հայաստանը առաջ քաշեց իր նախապայմանները, և գործընթացը ձգձգվեց»։ Վերջին երեք տարում կուտակվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք այժմ արտացոլվում են ինչպես նախապայմանների տեսքով, այնպես էլ խաղաղության համաձայնագրի նախագծի որոշ կետերում: Նավասարդյանի խոսքով՝ նախաստորագրված համաձայնագրում կան երեք կետեր, որոնք ռեալռիսկեր են պարունակում ողջ գործընթացի համար։


Յոթերորդ կետ. սահմանին երրորդ ուժերի ներկայությունը

«Յոթերորդ կետը բացառում է սահմանին երրորդ ուժերի ներկայությունը: Իրականում,  յուրաքանչյուր պետության ներքին հարցն է, թե ինչպես է կառուցել իր սահմանային անվտանգությունը: Եթե անհրաժեշտ է երրորդ ուժերի օգնություն, երկիրը պետք է ունենա նման իրավունք իր ինքնիշխանության շրջանակներում», — բացատրեց Նավասարդյանը։

Ըստ նրա՝ այդ կետը ներառվել է փաստաթղթում, քանի որ EUMA դիտորդների ներկայությունը նյարդայնացնում էր ադրբեջանական հասարակությանը. Բաքուն վստահ էր, որ դիտորդները ցանկացած միջադեպի պատասխանատվությունը բարդելու են իրենց վրա։ Այժմ, երբ բոլորի համար ակնհայտ է դարձել, որ EUMA-ն իրեն նման բան  թույլ չի տալիս, իրավիճակը հանդարտվել  է, սակայն այս բացարձակապես անտեղի կետը  պահպանվել է փաստաթղթի տեքստում։

8-րդ կետ. Պայքար ծայրահեղականության, ատելության խոսքի և խտրականության դեմ

«8-րդ կետը պահանջում է պայքարել ծայրահեղականության, ատելության խոսքի և խտրականության դրսևորումների դեմ: Սակայն, այս հասկացությունների մեկնաբանությունները Ադրբեջանում և Հայաստանում տարբեր են, ինչը կետը դարձնում է կոնֆլիկտածին», — պարզաբանեց Նավասարդյանը։

Նա ընդգծեց, որ այս կետում «անջատողականություն» տերմինը ներառված է՝ քրեորեն պատժելի արարքների հետ մեկտեղ: Սակայն, միջազգային իրավունքի համաձայն, անջատողականությունը չի կարող քրեորեն պատժելի լինել, եթե այն չի ընդունում ծայրահեղական դրսևորում: 

Նավասարդյանը որպես օրինակ բերեց Եվրոպան՝ Շոտլանդիա, Բասկերի երկրամաս, Հյուսիսային Տիրոլ, որտեղ անջատողականությունը նույնպես գոյություն ունի, սակայն մեթրոպոլիաների քաղաքակիրթ և ռացիոնալ մոտեցումը թույլ է տալիս գտնել լուծումներ՝ առանց հակամարտության։ Այսպիսով՝ նման համատեքստում այս եզրույթի  ներառումը համաձայնագրում կարող է առաջացնել խնդիրներ, համոզված է Նավասարդյանը:

Տասնհինգերորդ կետ. հայցերի հետկանչ

«Տասնհինգերորդ կետը վերաբերում է հայցերի հետկանչին միջազգային դատական ատյաններից: Տրամաբանությունը պարզ է. խորը հակամարտության մեջ գտնվող երկրների և ժողովուրդների միջև խաղաղության գործընթացը չպետք է խաթարվի իրավական գործողություններով: Սակայն, եթե կողմերի մոտ կա նման փոխըմբռնում, ի՞նչ կարիք կար ներառել նման կետ համաձայնագրում», — նշեց փորձագետը:


Նա հավելեց, որ անհատները միևնույն է կունենան իրավունք և հնարավորություն դիմելու միջազգային դատական ատյաններ, ինչը պահպանում է սրացման և հակասությունների ռիսկը: Բացի այդ, անհասկանալի է, արդյո՞ք այս կետը ենթադրում է համաներում բոլոր ռազմական հանցագործությունների համար: Եթե ենթադրվում է համաներում, դա պետք է հստակ հայտարարվի: Հակառակ պարագայում ստեղծվում է ընտրողական մոտեցում: 

Փորձագետի խոսքով, այս երեք խնդիրները բարդացնում են խաղաղության գործընթացը: Սակայն այս ամենից անկախ, վերջին շաբաթները ցույց են տալիս, որ Երևանն ու Բաքուն հասկանում են ռիսկերը և կփորձեն թույլ չտալ խնդրահարույց հարցերի խորացումը: Ամեն ինչ կախված կլինի այն բարի կամքի պահպանումից, որը հստակորեն առկա էր Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, եզրափակեց Նավասարդյանը:

Scroll to Top