Միջազգային իրավունքը բոլորի համար չէ. Հայաստանը չպետք է հույսը դնի ԱՄՆ աջակցության վրա

Հայ-ադրբեջանական սահման․ Ժամանակավոր անդորր՝ նոր սրացման նախաշեմին

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները իրական նպատակների մասին ակնարկ էին։ Այս մասին նշում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ 

Նա հիշեցրեց, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ նշելով, որ ունի դրա հակառակը անելու բազմաթիվ պատճառներ և հավելելով, որ այդ դիրքորոշումը կարող է փոխվել ցանկացած պահի։

Ջամալյանի մեկնաբանմամբ՝ նման ձևակերպումը նշանակում է, որ Ադրբեջանը իր գործողությունների համար պահում է ազատության լայն դաշտ և չի հրաժարբել հետագա առաջխաղացման նպատակներից։ Նրա կարծիքով՝ այն դիրքերը, որտեղ ադրբեջանական ուժերն արդեն իսկ ամրապնդվել են, Բաքուն չի դիտարկում որպես վերջնական սահման, և նման քաղաքականությունը շարունակական բնույթ է կրելու։

Փորձագետը զուգահեռներ է անցկացնում 2018–2020 թվականների հետ՝ հիշեցնելով, որ մինչև 44-օրյա պատերազմը սահմանին նույնպես ստեղծվել էր հարաբերական անդորր։ Նա հիշեցրեց, որ այդ շրջանում Ադրբեջանը զորավարժություններ անցկացրեց Նախիջևանի ուղղությամբ և, առաջ գալով հատվածներում, կրճատեց էր «չեզոք գոտին» սահմանի այդ հատվածում։

Այնուհետև իրավիճակը հանդարտվեց, կրակոցներ չկային, ինչն շատերի կողմից  ընկալվում էր որպես կայունացում, սակայն այդ փուլը ավարտվեց լայնածավալ ռազմական գործողություններով։ Ջամալյանի կարծիքով՝ ներկայիս զարգացումները ունեն նմանատիպ տրամաբանություն և իրականում կարող են լինել նախապատրաստական փուլ։

Ջամալյանը պնդում է, որ սահմանին կրակոցների բացակայությունը չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվել է ուժի կիրառման քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ այս փուլում ադրբեջանական զիված ուժերը կրակ չեն բացում, որպեսզի ստեղծվի խաղաղության պատրանք, ինչը կնպաստի խաղաղոիթյուն  քարոզող իշխանության վերարտադրմանը։ Նրա գնահատմամբ՝ Ալիևն ու Փաշինյանը փաստացի աշխատում են միասին՝ պահպանելով այն ընկալումը, իբր իրավիճակը վերահսկելի է և պատերազմական վտանգը նվազել է։ Նա ընդգծում է, որ այս ամենը մանիպուլյացիա է։

Նրա գնահատմամբ՝ Բաքուն պարզապես սպասում է հարմար պահի՝ նոր ռազմական գործողություններ սկսելու համար։ Այդ պահը, ըստ նրա, կապված է տարածաշրջանային զարգացումների հետ, մասնավորապես Իրանի շուրջ իրավիճակի փոփոխությամբ։ Եթե իրանական պետականությունը թուլանա, Ջամալյանը չի բացառում, որ Ադրբեջանը կփորձի օգտվել այդ հնարավորությունից և հարվածել Հայաստանին՝ առաջնահերթ թիրախ դարձնելով Սյունիքը։

Scroll to Top