Հայաստանում իշխանության համար պայքարը տեղեփոխվում է նոր փուլ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմության բողոքը մերժելու Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը անակնկալ չէր: Նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հայտարարելով, որ վերջին տասնամյակներում Սահմանադրական դատարանը ոչ մի անգամ չի չեղարկել ընտրությունների արդյունքները՝ չնայած ընդդիմադիր ուժերի բազմաթիվ դիմումներին:

Փորձագետը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի վերջին 30–35 տարիների աշխատանքային պրակտիկան վկայում է ձևավորված օրինաչափության մասին: «Սահմանադրական դատարանը միշտ որոշումներ է կայացրել հօգուտ գործող իշխանության: Ոչ մի ընտրություն անվավեր չի ճանաչվել»,- նշել է Բադալյանը:

Նա հիշեցրել է, որ միակ բացառությունը եղել են 2003 թվականի նախագահական ընտրությունները, սակայն նույնոիսկ այդ ժամանակ ՍԴ-ը ոչ թե չեղարկեց քվեարկության արդյունքները, այլ մատնանշեց դրանց օրինականության վերաբերյալ առկա կասկածները և հանձնարարեց մեկ տարի անց անցկացնել նախագահի նկատմամբ վստահության հանրաքվե: 

Սակայն  այդ որոշումն այդպես էլ կյանքի չկոչվեց: Երբ հաջորդ տարվա ապրիլին քաղաքացիները դուրս եկան Բաղրամյան պողոտա՝ պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, ակցիան ցրվեց ոստիկանության կողմից:

Վարկած խորհրդարան կուսակցության չթույլատրման պատճառների մասին

Մեկնաբանելով մանդատների բաշխումը՝ Բադալյանը կարծիք է հայտնել, որ իշխանությունների խնդիրներից մեկը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը Ազգային ժողով թույլ չտալը:

Նրա վարկածով՝ եթե այդ քաղաքական ուժը խորհրդարանական ներկայացվածություն ստանար, իշխող կուսակցությունը ստիպված կլիներ փորձել նրա հետ փոխհամաձայնության գալ որակյալ մեծամասնություն ձևավորելու համար:

Փորձագետը պարզաբանեգ, որ այդ դեպքում միայն կոալիցիան կարող էր ստանալ անհրաժեշտ ձայների երեք հինգերորդը, ինչը թույլ է տալիս նշանակել գլխավոր դատախազին և հաստատել մի շարք դատական մարմինների ղեկավարներին: Բադալյանի կարծիքով՝ ընդդիմության մոտ նման լծակների առկայությունը կսահմանափակեր կառավարության հնարավորությունները՝ ինքնուրույն կադրային որոշումներ կայացնելու հարցում:

Քաղաքական դիմակայության առաջին փուլն ավարտված է

Քաղտեխնոլոգը նաև առաջարկել է հայաստանյան ընտրությունների արտաքին քաղաքական չափման սեփական մեկնաբանությունը:

Նրա կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության առաջին փուլի ավարտ: Բադալյանը կարծում է, որ Մոսկվային չհաջողվեց ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, մինչդեռ գործող ղեկավարության արևմտամետ կուրսը պահպանվեց:

«Առաջին փուլն ավարտվեց Արևմուտքի հաղթանակով և Ռուսաստանի պարտությամբ»,- հայտարարել է փորձագետը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ սա չի նշանակում ողջ քաղաքական գործընթացի ավարտ:

Ռուսաստանը անցնել է պլան «Բ»-ին

Բադալյանի գնահատմամբ՝ ընտրություններից հետո Մոսկվան չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու փորձերից:

Որպես փաստարկ նա բերել է առևտրատնտեսական ոլորտում շարունակվող սահմանափակումները, որոնք սկսել էին ներդրվել դեռևս մինչև ընտրությունները և պահպանվում են առ այսօր: Մասնավորապես, փորձագետը հիշատակել է սահմանափակումները, որոնք անդրադարձել են ընտրություններից հետո արդեն ռուսական շուկա հայկական արտադրանքի առանձին տեսակների մատակարարման վրա:

Քաղտեխնոլոգը ենթադրել է, որ Ռուսաստանը կարող էր անցնել ազդեցության այլընտրանքային սցենարի իրականացմանը: Նրա վարկածով՝ եթե քաղաքական նպատակներին չհաջողվեց հասնել ընտրությունների միջոցով, հաջորդ փուլը կարող է դառնալ աստիճանական տնտեսական ճնշումը:

«Այժմ, դատելով տեղի ունեցողից, իրականացվում է Հայաստանի աստիճանական տնտեսական հյուծման քաղաքականություն: Դրա դրսևորումներից մեկը շարունակվող առևտրային սահմանափակումներն են»,- կարծում է Բադալյանը:


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top