ՀՀ-ում ստեղծվում է հանձնաժողով՝ պետհամակարգի կիբեռանվտանգության համար Կառավարությունն օրերս հաստատեց օրենքների փաթեթ, որով ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին՝ կոչված բացահայտելու և կանխարգելելու կիբեռմիջադեպերը, համակարգելու արձագանքումը և նվազեցնելու վնասները պետական ու մասնավոր հատվածներում։ Փաթեթը ուղարկվում է Ազգային ժողով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքը սահմանում է կենսական ոլորտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները, պարտադիր է դարձնում ռիսկերի գնահատման չափանիշների կիրառումը, ISO 27001 և այլ միջազգային ստանդարտների պահպանումը: Ազգային ստանդարտների մշակումը հնարավոր է՝ դրանք մրցունակ և տեղական խնդիրներին համահունչ լինեն: Նախագծով ստեղծվում է ինքնավար մարմին, որը պատասխանատու կլինի հանրային տեղեկատվության հասանելիության, պետական համակարգերի տեխնիկական պաշտպանության և կիբեռանվտանգության միջոցառումների համար: Այն կարող է սահմանել ծառայողական օգտագործման ենթակա տեղեկությունների ցանկ, մշակել ռիսկերի գնահատման չափանիշներ և իրականացնել մշտադիտարկում ու համապատասխանության ստուգումներ: Նոր մարմինը կունենա հանձնաժողով, որի անդամները կընտրվեն ԱԺ-ի կողմից, և գործնականում այն կդառնա պետական համակարգերի անվտանգային օպերացիոն կենտրոն՝ համագործակցելով գերատեսչությունների և մասնավոր կիբեռանվտանգ ծառայությունների հետ: Նախատեսվում են նաև կանխարգելիչ գործիքներ՝ տարեկան կիբեռզորավարժություններ, թափանցիկ գործունեություն և ԱԺ-ին ներկայացվող կիբերհիգիենայի տարեկան զեկույցներ: Ըստ օրենքի նախագծի՝ ծառայություններ մատուցող ընկերությունները պարտավորվում են ընդունել ներքին կիբեռանվտանգության կանոնակարգեր, անցկացնել ռիսկերի գնահատում և մշակել միջադեպերի կանխարգելման ծրագրեր՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 18 ամսվա ընթացքում: Օրենքը մեծ քայլ է Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում: Նոր մարմինը կօգնի արագ արձագանքել միջադեպերին և բարձրացնել երկրի միջազգային վարկանիշը: Նախագիծով կարևորվում է հասարակության իրազեկում, կրթական ծրագրերի իրականացում և միջազգային փորձի ներմուծում, ինչը կբարձրացնի կիբերհիգիենայի մակարդակը: Բիզնեսը նույնպես ստանում է ուղեցույցներ և աջակցություն՝ կենսական ոլորտներում գործող ընկերությունների համար, ինչը կնվազեցնի կիբեռհարձակումների հետևանքով առաջացող վնասները: Օրենքը ապահովում է նաև համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, ինչը հեշտացնում է ինտեգրումը ԵՄ և այլ միջազգային կառույցների հետ: Միևնույն ժամանակ կան նաևէ որոշ ռիսկեր. պարտադիր աուդիտներն ու ռիսկերի գնահատման գործընթացները կարող են լրացուցիչ ծախսեր առաջացնել, բիզնեսի համար: Նոր հանձնաժողովի գործարկումը պահանջում է ֆինանսական միջոցներ և մասնագետների ներգրավում, իսկ վերահսկողության խստացումը կարող է հավելյալ բյուրոկրատական խոչընդոտներ ստեղծել: Նախատեսվող մշտադիտարկումն էլ պարունեկուն է անձնական տվյալների գաղտնիության խախտման ռիսկեր:

ՀՀ-ում ստեղծվում է կիբեռանվտանգության հանձնաժողով

Կառավարությունն օրերս հաստատեց օրենքների փաթեթ, որով ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին՝ կոչված բացահայտելու և կանխարգելելու կիբեռմիջադեպերը, համակարգելու արձագանքումը և նվազեցնելու վնասները պետական ու մասնավոր հատվածներում։ Փաթեթը ուղարկվում է Ազգային ժողով։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքը սահմանում է կենսական ոլորտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները, պարտադիր է դարձնում ռիսկերի գնահատման չափանիշների կիրառումը, ISO 27001 և այլ միջազգային ստանդարտների պահպանումը: Ազգային ստանդարտների մշակումը հնարավոր է՝ դրանք մրցունակ և տեղական խնդիրներին համահունչ լինեն:

Նախագծով ստեղծվում է ինքնավար մարմին, որը պատասխանատու կլինի հանրային տեղեկատվության հասանելիության, պետական համակարգերի տեխնիկական պաշտպանության և կիբեռանվտանգության միջոցառումների համար: Այն կարող է սահմանել ծառայողական օգտագործման ենթակա տեղեկությունների ցանկ, մշակել ռիսկերի գնահատման չափանիշներ և իրականացնել մշտադիտարկում ու համապատասխանության ստուգումներ:

Նոր մարմինը կունենա հանձնաժողով, որի անդամները կընտրվեն ԱԺ-ի կողմից, և գործնականում այն կդառնա պետական համակարգերի անվտանգային օպերացիոն կենտրոն՝ համագործակցելով գերատեսչությունների և մասնավոր կիբեռանվտանգ ծառայությունների հետ: Նախատեսվում են նաև կանխարգելիչ գործիքներ՝ տարեկան կիբեռզորավարժություններ, թափանցիկ գործունեություն և ԱԺ-ին ներկայացվող կիբերհիգիենայի տարեկան զեկույցներ: Ըստ օրենքի նախագծի՝ ծառայություններ մատուցող ընկերությունները պարտավորվում են ընդունել ներքին կիբեռանվտանգության կանոնակարգեր, անցկացնել ռիսկերի գնահատում և մշակել միջադեպերի կանխարգելման ծրագրեր՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 18 ամսվա ընթացքում:

Օրենքը մեծ քայլ է Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում: Նոր մարմինը կօգնի արագ արձագանքել միջադեպերին և բարձրացնել երկրի միջազգային վարկանիշը: Նախագիծով կարևորվում է հասարակության իրազեկում, կրթական ծրագրերի իրականացում և միջազգային փորձի ներմուծում, ինչը կբարձրացնի կիբերհիգիենայի մակարդակը: Բիզնեսը նույնպես ստանում է ուղեցույցներ և աջակցություն՝ կենսական ոլորտներում գործող ընկերությունների համար, ինչը կնվազեցնի կիբեռհարձակումների հետևանքով առաջացող վնասները: Օրենքը ապահովում է նաև համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, ինչը հեշտացնում է ինտեգրումը ԵՄ և այլ միջազգային կառույցների հետ:

Միևնույն ժամանակ կան նաևէ որոշ ռիսկեր. պարտադիր աուդիտներն ու ռիսկերի գնահատման գործընթացները կարող են լրացուցիչ ծախսեր առաջացնել,  բիզնեսի համար: Նոր հանձնաժողովի գործարկումը պահանջում է ֆինանսական միջոցներ և մասնագետների ներգրավում, իսկ վերահսկողության խստացումը կարող է հավելյալ բյուրոկրատական  խոչընդոտներ ստեղծել:  Նախատեսվող մշտադիտարկումն էլ պարունեկուն է անձնական տվյալների գաղտնիության խախտման ռիսկեր:

Scroll to Top