Գերտերությունների խրախուսմամբ ստեղծվող «Մեծ Թուրանը» դառնում է գործիք՝ իսլամական աշխարհի ներքին բախման համար, ինչը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նման կարծիքի է պատմաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
«Գերտերությունները խրախուսում են այս գործընթացը, որպեսզի թուրքալեզու իսլամը և արաբալեզու իսլամը դեմ առ դեմ հանեն՝ դրանով իսկ թուլացնելով Չինաստանը, Հնդկաստանը և վերջնականապես վերահսկելով իսլամական զանգվածները», — նշում է պատմաբանը: Ըստ նրա՝ «Մեծ Թուրանի» ստեղծման նախագիծը անմիջականորեն կապված են Հայաստանի Սյունիքի մարզի հետ, որը Ադրբեջանը և Թուրքիան համառորեն անվանում են Զանգեզուրի միջանցք: Նա ուղղակիորեն մեջբերել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները՝ նշելով. «Զանգեզուրի միջանցքը թուրքական աշխարհները կմիացնի իրար»:
Խաչատրյանը զգուշացրել է, որ այս ծրագիրը կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ Հայաստանը վերանա որպես պետություն: Նա կոչ է արել չխաբվել՝ մտածելով, թե Անկարան և Բաքուն կբավարարվեն միայն Սյունիքով: «Եթե խոսքը վերաբերում է Մեծ Թուրանին, դուք մոտավորապես պատկերացնում եք, թե ինչպիսի մասշտաբների գործ է և ինչպիսի մասշտաբայնություն ունի ինքը որպես երևույթ։ Շատ արագ կհայտարարեն, որ գործող թողունակությունը իրենց չի բավարարում և կցանկանան ընդլայնվել», — ասել է նա:
Ըստ պատմաբանի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը միայն առաջին հատվածն է, այն ստանալուց հետո կհետևի Հայաստանի աստիճանական վերացումը, այս տարածքն իրենց անհրաժեշտ է հետագա գործողությունները անխոչընդոտ իրականացնելու համար: Հայաստանը, որպես պետություն պետք է խնդիրներ չհարուցի։ Վերջնական նպատակը, նրա խոսքերով, իսլամական վտանգը բացառելու համար Մեծ Թուրանը շրջել է արաբական մեծ աշխարհի դեմ: «Այսինքն, երբ որ թուրքական իսլամը և արաբական իսլամը դուրս կգան դեմ առ դեմ, Գերտերությունները կհամարեն իրենց անելիքը ավարտված», — շեշտել է Խաչատրյանը:
Նա նշել է․ «Այս ամենը հասկանալով՝ ամեն անգամ, երբ Իրանի խնդիրները մոտենում են պատերազմին, անհապաղ անհանգստանում է Սաուդյան Արաբիան, քանի որ արաբական իսլամը ներկայացնողը սուրբ քաղաքների տիրակալն է: «Եվ էս տեսակետից հիմա ինքը հասկացել է վերջապես, որ չի կարելի որևէ կերպ կորցնել Իրանը: Ճիշտ է, շիաներ ու սուննիներ կարող են հակասություններ ունենալ, բայց եթե Մեծ Թուրան է ստեղծվում, այդ Մեծ Թուրանի վերջնական կիրառման ուղղությունը լինելու է արաբալեզու իսլամների հակամարտությունն է», — ասել է նա:

