Ու՞ր են տանում փաշինյանական  «բարեփոխումները» - Մաս II․ Սահմանադրության խախտում

Ու՞ր են տանում փաշինյանական  «բարեփոխումները» — Մաս II․ Սահմանադրության խախտում

Վարչապետի կողմից նախօրեին ներկայացված «Հայաստանյաց  Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» փաստացի փոխում է Հայ Առաքելական եկեղեցու գոյության մոդելը պետությունում։ Եկեղեցու նորոգումը կարող է և անհրաժեշտ լինել, բայց եթե այն իրականացվում է պետական թելադրանքով և մեխանիզմներով, դա հանգեցնում է ոչ թե արդիականացման, այլ Ելողոցուն պետությանը ենթակեցման։ Եվ ամենակարևորը՝ եկեղեցու «նորոգմանը» փաստացի առաջարկվում է հասնել երկրի Հիմնական օրենքի ակնհայտ խախտմամբ։

Սահմանադրություն. Եկեղեցու ինքնակառավարումը և պետության միջամտության սահմանները

ՀՀ Հիմնական օրենքը սահմանում է երկու հիմնական սկզբունք։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:  Եկեղեցին անջատ է պետությունից, գործում է ազատորեն, և նրա ներքին գործերը չեն ենթարկվում պետական ​​կարգավորման։

Այսպիսով, Սահմանադրությունը միաժամանակ ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ տեղը, բայց պետությանը չի տալիս իրավունք միջամտել նրա կառավարմանը, կանոններին, իր առաջնորդի ընտրությանը, սեփականությանը կամ դոգմատիկ հարցերին։ Այս հավասարակշռությունը ՀՀ պետություն-եկեղեցի մոդելի հիմքն է։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը նաև սահմանում է, որ կրոնական համայնքների ներքին կառուցվածքները, կանոնադրությունները և կառավարումը որոշվում են բացառապես համայնքների կողմից։ Պետությունն իրավունք չունի նախաձեռնել կամ պարտադրել եկեղեցական հիերարխիայի, առաջնորդի ընտրության կամ կանոնական օրենքի հետ կապված կանոններ։

Առաջարկվող «ճանապարհային քարտեզում» երկու կետ հակասում են այս նորմերին։ Առաջին հերթին սա վերաբերում է նոր Կանոնագրքի ընդունման կետին: Նոր Կանոնագրքի մշակումը ներքին հոգևոր և վարչական հարց է: Եթե նոր Կանոնագրքի ընդունումը նախաձեռնվում է կառավարությանը առաջարկով և թելադրանքով, այլ ոչ թե ինքը՝ եկեղեցու ներքին որոշմամբ, դա նշանակում է պետության լիազորությունների գերազանցում: Ավելին, Փաշինյանը հստակորեն նշում է կառավարության պատրաստակամությունը՝ «նպաստելու զարգացմանը», նշում թե ինչ կետեր պետք է պարունակի նոր Կանոնագիրքը:

Մեկ այլ հակասություն Սահմանադրությանը պարունակում է Փաշինյանի առաջարկը՝ կազմակերպել Կաթողիկոսի ընտրությունը նոր կանոններով: Առաջնորդի ընտրության մեխանիզմի ցանկացած բարեփոխում, նույնիսկ «նորոգման» քողի տակ, ազդում է Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարության վրա: Եթե նոր համակարգ ի հայտ է գալիս քաղաքական նախաձեռնության հետևանքով, հարց է առաջանում. Արդյո՞ք եկեղեցին չի վերածվում պետության կողմից կառավարվող հաստատության:

Ֆինանսներ և սոցիալական երաշխիքներ. արդիականացում, թե՞ կախվածություն

Հարկային հաշվետվությունների և հարկերի վերադարձի առաջարկը կարելի է դիտարկել որպես եկեղեցու ֆինանսական համակարգի թափանցիկությունը ապահովելու փորձ։ Սակայն «եկեղեցին վճարում է, պետությունը վերադարձնում է» մոդելը ստեղծում  Եկեղեցու ֆինանսական կախվածություն  գործադիրից՝ ապահովելով  ազդեծության լծակներև

Հոգևորականության սոցիալական երաշխիքները՝ կենսաթոշակային իրավունքների պաշտպանությունը, առողջության ապահովագրությունը և նպաստները, նույնպես  դրական են թվում, բայց միայն այն դեպքում, եթե դրանք չեն դառնում եկեղեցու վարչական վերահսկողության մեխանիզմ՝ նրա ծառայողների սոցիալական կախվածության միջոցով։

Քաղաքականացում ապաքաղաքականացման փաթեթավորմամբ

Պարադոքսն այն է, որ «եկեղեցու ապաքաղաքական բնույթը» հռչակող ծրագիրն ինքնին քաղաքական նախաձեռնություն է։ Հաշվի առնելով կառավարության և ՀԱԵ-ի միջև լարվածությունը, նման փաստաթուղթը չի կարող ընկալվել որպես չեզոք։

Եթե կառավարությունը «աջակցում է» Կանոնագրքի մշակմանը, մասնակցում է ժամանակավոր ղեկավարի ընտրությանը և ազդում Կաթողիկոսի ընտրությունների կազմակերպման վրա, եկեղեցին դադարում է լինել քաղաքականությունից վեր հաստատություն՝  դառնալով քաղաքականության տարր։

Ակնհայտ է․, որ նման միջամտության և «նորոգման» հետևանքը կլինի ՀԱԵ-ի ինստիտուցիոնալ անկախության թուլացումը և եկեղեցու վերափոխումը պետության կողմից մասամբ  վերահսկվող կառույցի։ Ավելին, անկասկած, Եկեղեցու ներսում կլինեն մարդիկ, ովքեր չեն համաձայնի նոր և պարտադրված կանոններին, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի ներքին պառակտման, ինչն արդեն իսկ կարծես թե իրականություն է դառնում։ 


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top