2026 ընտրություններ. Ինքնուրույն մասնակցություն և «անսպասելիության գործոն»

Ընտրություններ-2026․ Հնարավոր է իրական քաղաքական հեղափոխության սցենար

Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է հերթական լարված փուլ՝ ընտրական գործընթացների, ընդդիմադիր դաշտի վերաձևավորման և իշխանության վերարտադրության շուրջ խորացող քննարկումների պայմաններում։ Հանրային դիսկուրսում հաճախ հնչում են հարցեր՝ արդյոք հնարավոր է ընդդիմության իրական միավորումը, կա՞ արդյոք կառավարելի այլընտրանք գործող իշխանությանը, և ինչպիսի զարգացումներ կարելի է սպասել առաջիկա ընտրություններից հետո։

Այս և մի շարք այլ առանցքային հարցերի է անդրադարձել քաղաքական գործիչ Գոռ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իր գնահատականները ընդդիմադիր դաշտի հնարավոր ձևաչափերի, ընտրական սցենարների, իշխանության քարոզչական թեզերի և հետընտրական զարգացումների վերաբերյալ։

Այս փուլում որքանո՞վ եք իրատեսական համարում ընդդիմադիր դաշտի միավորումը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ձևաչափով դա կարող է տեղի ունենալ, և ո՞ր ուժերի միջև։

Ընդդիմադիր դաշտի միավորումը ոչ միայն ցանկալի, այլև ռազմավարական առումով խիստ անհրաժեշտ քայլ է։ Իմ կարծիքով ընդդիմությունը կձևավորի 2-3 խոշոր նախընտրական դաշինքներ, որոնք լուրջ մարտահրավեր կնետեն գործող իշխանությանը։

Պետք է հստակ հասկանալ, որ հատկապես այս ընտրությունների միավորման գործընթացը շատ ավելի լայն ու խոր գործընթաց է իրենից ենթադրում, քան առաջ։ Քանի որ այս անգամ  սա պարզապես մեկ առաջնորդի շուրջ համախմբում չէ։ Սա բարդ, բազմաշերտ բանակցային գործընթաց է, որը կախված է՝ քաղաքական ուժերի միջև առկա փոխվստահությունից, բանակցային կարողություններից ու ճկունությունից, գաղափարական մոտեցումների համադրելիությունից, և ամենակարևորը՝ իրատեսական, համոզիչ ու ժողովրդին հասկանալի ընդհանուր օրակարգ մշակելու ունակությունից։

Թեև ճանապարհին կան լուրջ խոչընդոտներ, անվստահություններ և անհամաձայնություններ, այնուամենայնիվ խոշոր դաշինքների ստեղծումը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում, քան մանր ու անհամակարգված ուժերի անհատական, ցրիվ մասնակցությունը։

Ձեր պատկերացմամբ՝ այսօր կա՞ քաղաքական գործիչ, որը իրականում կարող է ստանձնել վարչապետի պատասխանատվությունը և երկիրը դուրս բերել ստեղծված ճգնաժամային իրավիճակից։ Ո՞ւմ եք տեսնում այդ դերում։

Այո, հայկական քաղաքական դաշտում կան մի շարք անձնավորություններ և թիմեր, որոնք կարող են ստանձնել ավելի պատասխանատու, ճկուն և իրավիճակիմ ճիշտ և արագ արձագանքող կառավարում: Հայաստանի ներքաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ ճգնաժամը պահանջում է պրոֆեսիոնալ առաջնորդներ՝ կառավարման, բանակցային և տնտեսական փորձով, որոնք կկարողանան համադրել տարբեր շահեր, ապահովել կայունություն և առաջարկել հստակ զարգացման ծրագրեր արտաքին քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում: Այս անձինք կարող են լինել ինչպես արդեն քաջ  հայտնի քաղաքական ֆիգուրներ, այնպես էլ նոր ձևավորված թիմեր կամ գաղափարական ուժեր, որոնք ունակ են մշակել իրատեսական լուծումներ:

Հարկ է նշել, որ նոր, ավելի կենտրոնացված կառավարման մոդելը կարող է հակակշռել վերջին տարիների ներքին ճգնաժամային գործոնները՝ միջկուսակցական տարաձայնություններից մինչև գործադիրի և խորհրդարանի արդյունավետության խնդիրները: Ի վերջո, հաջողությունը կախված կլինի ոչ միայն անձից, այլև միավորված ընդդիմադիր ռազմավարությունից և ժողովրդի աջակցությունից 2026-ի ընտրություններում:

Նոր անձերից խոսելով՝ ու՞մ ի նկատի ունեք։

Ասածս ավելի շատ վերաբերում էր նրան, որ հայկական քաղաքական դաշտում կան մի քանի դերակատարներ, որոնք, բացի նախկին նախագահներից, ունեն լուրջ հնարավորություններ։ Մասնավորապես՝ առանձնանում են այնպիսի գործիչներ, ովքեր շատ սերտ և վստահելի հարաբերություններ ունեն մեր դաշնակից երկրների ղեկավարների հետ։ Հաջողության դեպքում նման կապերը կարող են ապահովել տեսանելի աճ՝ ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգության ոլորտներում։

Բացի այդ, ընդդիմադիր դաշտում շատ կարևոր է իրար հանդեպ հարգանք դրսևորելը։ Եթե իսկապես ուզում են իշխանափոխություն, ապա պետք է դադարեցնել անձնական հաշվեհարդարները, փոխադարձ մեղադրանքները և անվստահությունը։ Միայն փոխհարգանքի, համագործակցության և ընդհանուր նպատակի շուրջ համախմբվածության դեպքում կարող է առաջանալ իրական ուժ, որը կկարողանա մարտահրավեր նետել գործող իշխանությանը և հասնել փոփոխությունների։

Ինչպե՞ս եք գնահատում գործող իշխանության հնարավորությունները վերարտադրվելու առաջիկա ընտրություններում։ Տեսնո՞ւմ եք արդյոք ընտրական գործընթացի խախտումների վտանգ։

Ըստ փորձագետների գնահատականների՝ գործող իշխանության վերարտադրումը ձգտում է զրոյի։ Եթե ընտրությունները տեղի ունենան օրինական մրցակցության պայմաններում, ընտրական կանոնների շրջանակներում և առանց զանգվածային կեղծիքների, ապա 2026 թվականի ընտրություններին իշխանափոխությունը կդառնա միանշանակ անխուսափելի։ 

 Ակնհայտ է և վերջին հարցումները դա հաստատում են․ որ հանրային տրամադրություններում նկատվում է մեծ հիասթափություն և հուսահատություն՝ կապված իշխող ուժի կառավարման և վերջին տարիների ճգնաժամերի հետ։ Սակայն ընտրությունների արդյունքները  կախված կլինեն մեկ առանցքային գործոնից՝ օրինականությունից։

Վարչապետի թիմը, հաշվի առնելով սոցիոլոգիական հետազոտություններում արձանագրված ցածր վարկանիշը (որը 2021 թվականի ընտրություններից առաջվա ցուցանիշներից էլ ավելի ցածր է), հավանաբար կդիմի վարչական ռեսուրսների լայնածավալ օգտագործման։ Մասնավորապես՝ հնարավոր է հնդիկների, որպես ընտրող, զանգվածային գրանցում՝ իշխանության օգտին քվեարկություն ապահովելու նպատակով։

Բացի այդ, բանակի և ոստիկանության կառույցները կարող են օգտագործվել իշխանության շահերին համապատասխան՝ ընտրական գործընթացի վերահսկողության և ճնշման համար։

Քարոզարշավի վերջին փուլում սպասվում է իշխանության կողմից «շոու»-ի կազմակերպում՝ ընդդիմադիր թեկնածուների կամ ակտիվիստների ձերբակալություններով։ 

Սակայն, եթե բռնաճնշումներն ու կեղծիքները հատեն հասարակության «կարմիր գծերը», դա կարող է հանգեցնել լայնածավալ հասարակական բողոքի և, հնարավոր է իրական քաղաքական հեղափոխության սցենարի։

Սակայն, անկախ նշածս ռիսկերից՝ ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ միայն տեխնիկական կատարյալ վերահսկողության  վրա, այլև առաջին հերթին բարձրացնի հանրային մասնակցությունը, վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և ժողովրդին համոզի, որ փոփոխությունները հնարավոր են։ Սա կլինի ամենակարևոր գործոնը՝ իշխանության վերարտադրումը կանխելու համար։

Իշխանությունը այսօր ակտիվորեն առաջ է տանում այն թեզը, որ նրանց այլընտրանքը «պատերազմի թիմն» է։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է ընդդիմությունը հակազդի այս քարոզչությանը և ինչպիսի՞ օրակարգ առաջարկի հասարակությանը։

Իշխանությունը ձգտում է ստեղծել կեղծ երկընտրանք՝ «անվտանգություն» ընդդեմ «իշխանափոխության», որպեսզի վախեցնի մարդկանց և վերահսկի հասարակության տրամադրությունները։

Բայց իրականում քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը շատ ավելի լավ է զգում և արձագանքում կոնկրետ, իրական ծրագրերին՝ տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, սոցիալական արդարության, աղքատության նվազեցման և անվտանգության հստակ երաշխիքների ուղղությամբ, քան վախի, օրհասականության և մանիպուլյացիայի վրա կառուցված հայտարարություններին։

Հետևաբար ընդդիմությունը պետք է հակազդի ոչ թե պարզապես այս կեղծ թեզերի  ժխտմամբ, այլ առաջին հերթին հստակ, կառուցողական և իրատեսական օրակարգով։ Այդ օրակարգը պետք է ներառի՝ անվտանգության ոլորտում հստակ ռազմավարություններ, պետության պաշտպանունակության ամրապնդում և իրական երաշխիքներ, տնտեսության վերակառուցում, նոր աշխատատեղեր և աղքատության նվազեցում, սոցիալական անհավասարության հաղթահարում և հասարակության համախմբում, արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռված, ազգային շահերին համապատասխան մոտեցումներ՝ առանց միակողմանի կախվածության։

Այս ամենը կարելի է ձևակերպել պարզ, հանգիստ, բայց հզոր գաղափարախոսությամբ։ Նման մոտեցումը ոչ միայն կհակակշռի իշխանության վախ հրահրող քարոզչությանը, այլև կներշնչի վստահություն, կարթնացնի անտարբեր մնացած ընտրողներին և կստեղծի իրական հույսի ու փոփոխության հեռանկար՝ հիմնված ոչ թե վախի, այլ կոնկրետ լուծումների և ապագայի վրա։

Ըստ Ձեզ՝ որոնք են առաջիկա ընտրությունների հիմնական խաղացողները, և ի՞նչ հնարավորություններ նրանք ունեն ։ Ինչպիսի՞ խորհրդարան կարող է ձևավորվել ։

Հիմնական խաղացողները, ըստ իս, այսօր հետևյալն են՝ «Հայաստան» դաշինքը , «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը վերջին շրջանում ցույց է տվել զգալի աճ և մոբիլիզացիոն ներուժ, «Մեր Ձևով» և ԲՀԿ:

Անձնական կարծիքով՝ եթե ընդդիմությունը մասնակցի առնվազն երկու-երեք առանձին դաշինքներով, իսկ հետագայում կարողանա ձևավորել կոալիցիա։«Մեր Ձևով»-ը հաստատ կհաղթահարի 5%-անոց շեմը: «Հայաստան» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը նույնպես կանցնեն ԱԺ՝ հաշվի առնելով ներկայիս սոցիոլոգիական միտումները և հասարակական տրամադրությունները: Այս ուժերի միավորված կամ համակարգված գործողությունը կարող է էապես նվազեցնել ՔՊ-ի վերարտադրության հնարավորությունը և բերել իշխանության փոփոխության:

Վստահ եմ, որ 2026-ի ընտրությունները կլինեն ոչ միայն քվեարկություն, այլև որոշիչ պահ հայ ժողովրդի ապագայի համար: Մենք չենք թույլ տա, որ ներկայիս իշխանությունը շարունակի վերարտադրվել՝ անկախ վարչական ռեսուրսներից և կեղծիքներից:

Եվ վերջում՝ որպես քաղաքական գործիչ, որոշել եմ առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու 2026-ի ընտրություններում: Սա իմ ընկերների, ծանոթների և համակիրների խնդրանքով է: Պատրաստ եմ մասնակցել այս պայքարին՝ հանուն իրական փոփոխությունների և Հայաստանի ապագայի:

Ընտրություններ 2026․ Հնարավոր է իրական քաղաքական հեղափոխության սցենար

Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է հերթական լարված փուլ՝ ընտրական գործընթացների, ընդդիմադիր դաշտի վերաձևավորման և իշխանության վերարտադրության շուրջ խորացող քննարկումների պայմաններում։ Հանրային դիսկուրսում հաճախ հնչում են հարցեր՝ արդյոք հնարավոր է ընդդիմության իրական միավորումը, կա՞ արդյոք կառավարելի այլընտրանք գործող իշխանությանը, և ինչպիսի զարգացումներ կարելի է սպասել առաջիկա ընտրություններից հետո։

Այս և մի շարք այլ առանցքային հարցերի է անդրադարձել քաղաքական գործիչ Գոռ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իր գնահատականները ընդդիմադիր դաշտի հնարավոր ձևաչափերի, ընտրական սցենարների, իշխանության քարոզչական թեզերի և հետընտրական զարգացումների վերաբերյալ։

Այս փուլում որքանո՞վ եք իրատեսական համարում ընդդիմադիր դաշտի միավորումը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ձևաչափով  դա   կարող է տեղի ունենալ, և ո՞ր ուժերի միջև։

Ընդդիմադիր դաշտի միավորումը ոչ միայն ցանկալi, այլև ռազմավարական առումով խիստ անհրաժեշտ քայլ է։ Իմ կարծիքով ընդդիմությունը կձևավորի երեքից չորս խոշոր նախընտրական դաշինքներ, որոնք լուրջ մարտահրավեր կնետեն գործող իշխանությանը։

Պետք է հստակ հասկանալ, որ հատկապես այս ընտրությունների միավորման գործընթացը շատ ավելի լայն ու խոր գործընթաց է իրենից ենթադրում, քան առաջ։ Քանի որ այս անգամ  սա պարզապես մեկ առաջնորդի շուրջ համախմբում չէ։ Սա բարդ, բազմաշերտ բանակցային գործընթաց է, որը կախված է՝ քաղաքական ուժերի միջև առկա փոխվստահությունից, բանակցային կարողություններից ու ճկունությունից, գաղափարական մոտեցումների համադրելիությունից, և ամենակարևորը՝ իրատեսական, համոզիչ ու ժողովրդին հասկանալի ընդհանուր օրակարգ մշակելու ունակությունից։

Թեև ճանապարհին կան լուրջ խոչընդոտներ, անվստահություններ և անհամաձայնություններ, այնուամենայնիվ խոշոր դաշինքների ստեղծումը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում, քան մանր ու անհամակարգված ուժերի անհատական, ցրիվ մասնակցությունը։

Ձեր պատկերացմամբ՝ այսօր կա՞ քաղաքական գործիչ, որը իրականում կարող է ստանձնել վարչապետի պատասխանատվությունը և երկիրը դուրս բերել ստեղծված ճգնաժամային իրավիճակից։ Ո՞ւմ եք տեսնում այդ դերում։

Այո, հայկական քաղաքական դաշտում կան մի շարք անձնավորություններ և թիմեր, որոնք կարող են ստանձնել ավելի պատասխանատու, ճկուն և իրավիճակիմ ճիշտ և արագ արձագանքող կառավարում: Հայաստանի ներքաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ ճգնաժամը պահանջում էպրոֆեսիոնալ առաջնորդներ՝ կառավարման, բանակցային և տնտեսական փորձով, որոնք կկարողանան համադրել տարբեր շահեր, ապահովել կայունություն և առաջարկել հստակ զարգացման ծրագրեր արտաքին քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում: Այս անձինք կարող են լինել ինչպես արդեն քաջ  հայտնի քաղաքական ֆիգուրներ, այնպես էլ նոր ձևավորված թիմեր կամ գաղափարական ուժեր, որոնք ունակ են մշակել իրատեսական լուծումներ:

Հարկ է նշել, որ նոր, ավելի կենտրոնացված կառավարման մոդելը կարող է հակակշռել վերջին տարիների ներքին ճգնաժամային գործոնները՝ միջկուսակցական տարաձայնություններից մինչև գործադիրի և խորհրդարանի արդյունավետության խնդիրները: Ի վերջո, հաջողությունը կախված կլինի ոչ միայն անձից, այլև միավորված ընդդիմադիր ռազմավարությունից և ժողովրդի աջակցությունից 2026-ի ընտրություններում:

Նոր անձերից խոսելով՝ ու՞մ ի նկատի ունեք։

Ասածս ավելի շատ վերաբերում էր նրան, որ հայկական քաղաքական դաշտում կան մի քանի դերակատարներ, որոնք, բացի նախկին նախագահներից, ունեն լուրջ հնարավորություններ։ Մասնավորապես՝ առանձնանում են այնպիսի գործիչներ, ովքեր շատ սերտ և վստահելի հարաբերություններ ունեն մեր դաշնակից երկրների ղեկավարների հետ։ Հաջողության դեպքում նման կապերը կարող են ապահովել տեսանելի աճ՝ ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգության ոլորտներում։

Բացի այդ, ընդդիմադիր դաշտում շատ կարևոր է իրար հանդեպ հարգանք դրսևորելը։ Եթե իսկապես ուզում են իշխանափոխություն, ապա պետք է դադարեցնել անձնական հաշվեհարդարները, փոխադարձ մեղադրանքները և անվստահությունը։ Միայն փոխհարգանքի, համագործակցության և ընդհանուր նպատակի շուրջ համախմբվածության դեպքում կարող է առաջանալ իրական ուժ, որը կկարողանա մարտահրավեր նետել գործող իշխանությանը և հասնել փոփոխությունների։

Ինչպե՞ս եք գնահատում գործող իշխանության հնարավորությունները վերարտադրվելու առաջիկա ընտրություններում։ Տեսնո՞ւմ եք արդյոք ընտրական գործընթացի խախտումների վտանգ։

Ըստ փորձագետների գնահատականների՝ գործող իշխանության վերարտադրումը ձգտում է զրոյի։ Եթե ընտրությունները տեղի ունենան օրինական մրցակցության պայմաններում, ընտրական կանոնների շրջանակներում և առանց զանգվածային կեղծիքների, ապա 2026 թվականի ընտրություններին իշխանափոխությունը կդառնա միանշանակ անխուսափելի։ 

 Ակնհայտ է և վերջին հարցումները դա հաստատում են․ որ հանրային տրամադրություններում նկատվում է մեծ հիասթափություն և հուսահատություն՝ կապված իշխող ուժի կառավարման և վերջին տարիների ճգնաժամերի հետ։ Սակայն ընտրությունների արդյունքները  կախված կլինեն մեկ առանցքային գործոնից՝ օրինականությունից։

Վարչապետի թիմը, հաշվի առնելով սոցիոլոգիական հետազոտություններում արձանագրված ցածր վարկանիշը (որը 2021 թվականի ընտրություններից առաջվա ցուցանիշներից էլ ավելի ցածր է), հավանաբար կդիմի վարչական ռեսուրսների լայնածավալ օգտագործման։ Մասնավորապես՝ հնարավոր է հնդիկների, որպես ընտրող, զանգվածային գրանցում՝ իշխանության օգտին քվեարկություն ապահովելու նպատակով։

Բացի այդ, բանակի և ոստիկանության կառույցները կարող են օգտագործվել իշխանության շահերին համապատասխան՝ ընտրական գործընթացի վերահսկողության և ճնշման համար։

Քարոզարշավի վերջին փուլում սպասվում է իշխանության կողմից «շոու»-ի կազմակերպում՝ ընդդիմադիր թեկնածուների կամ ակտիվիստների ձերբակալություններով։ 

Սակայն, եթե բռնաճնշումներն ու կեղծիքները հատեն հասարակության «կարմիր գծերը», դա կարող է հանգեցնել լայնածավալ հասարակական բողոքի և, հնարավոր է իրական քաղաքական հեղափոխության սցենարի։

Սակայն, անկախ նշածս ռիսկերից՝ ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ միայն տեխնիկական կատարյալ վերահսկողության  վրա, այլև առաջին հերթին բարձրացնի հանրային մասնակցությունը, վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և ժողովրդին համոզի, որ փոփոխությունները հնարավոր են։ Սա կլինի ամենակարևոր գործոնը՝ իշխանության վերարտադրումը կանխելու համար։

Իշխանությունը այսօր ակտիվորեն առաջ է տանում այն թեզը, որ նրանց այլընտրանքը «պատերազմի թիմն» է։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է ընդդիմությունը հակազդի այս քարոզչությանը և ինչպիսի՞ օրակարգ առաջարկի հասարակությանը։

Իշխանությունը ձգտում է ստեղծել կեղծ երկընտրանք՝ «անվտանգություն» ընդդեմ «իշխանափոխության», որպեսզի վախեցնի մարդկանց և վերահսկի հասարակության տրամադրությունները։

Բայց իրականում քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը շատ ավելի լավ է զգում և արձագանքում կոնկրետ, իրական ծրագրերին՝ տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, սոցիալական արդարության, աղքատության նվազեցման և անվտանգության հստակ երաշխիքների ուղղությամբ, քան վախի, օրհասականության և մանիպուլյացիայի վրա կառուցված հայտարարություններին։

Հետևաբար ընդդիմությունը պետք է հակազդի ոչ թե պարզապես այս կեղծ թեզերի  ժխտմամբ, այլ առաջին հերթին հստակ, կառուցողական և իրատեսական օրակարգով։ Այդ օրակարգը պետք է ներառի՝ անվտանգության ոլորտում հստակ ռազմավարություններ, պետության պաշտպանունակության ամրապնդում և իրական երաշխիքներ, տնտեսության վերակառուցում, նոր աշխատատեղեր և աղքատության նվազեցում, սոցիալական անհավասարության հաղթահարում և հասարակության համախմբում, արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռված, ազգային շահերին համապատասխան մոտեցումներ՝ առանց միակողմանի կախվածության։

Այս ամենը կարելի է ձևակերպել պարզ, հանգիստ, բայց հզոր գաղափարախոսությամբ։ Նման մոտեցումը ոչ միայն կհակակշռի իշխանության վախահրահրող քարոզչությանը, այլև կներշնչի վստահություն, կարթնացնի անտարբեր մնացած ընտրողներին և կստեղծի իրական հույսի ու փոփոխության հեռանկար՝ հիմնված ոչ թե վախի, այլ կոնկրետ լուծումների և ապագայի վրա։

Ըստ Ձեզ՝ որոնք են առաջիկա ընտրությունների հիմնական խաղացողները, և ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք։ Ինչպիսի՞ խորհրդարան կարող է ձևավորվել ։

Հիմնական խաղացողները, ըստ իս, այսօր հետևյալն են՝ «Հայաստան» դաշինքը , «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը վերջին շրջանում ցույց է տվել զգալի աճ և մոբիլիզացիոն ներուժ, «Մեր Ձևով» և ԲՀԿ:

Անձնական կարծիքով՝ եթե ընդդիմությունը մասնակցի առնվազն երկու-երեք առանձին դաշինքներով, իսկ հետագայում կարողանա ձևավորել կոալիցիա։ «Մեր Ձևով»-ը հաստատ կհաղթահարի 5%-անոց շեմը: «Հայաստան» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը նույնպես կանցնեն ԱԺ՝ հաշվի առնելով ներկայիս սոցիոլոգիական միտումները և հասարակական տրամադրությունները: Այս ուժերի միավորված կամ համակարգված գործողությունը կարող է էապես նվազեցնել ՔՊ-ի վերարտադրության հնարավորությունը և բերել իշխանության փոփոխության:

Վստահ եմ, որ 2026-ի ընտրությունները կլինեն ոչ միայն քվեարկություն, այլև որոշիչ պահ հայ ժողովրդի ապագայի համար: Մենք թույլ չենք տա, որ ներկայիս իշխանությունը շարունակի վերարտադրվել՝ անկախ վարչական ռեսուրսներից և կեղծիքներից:

Scroll to Top