Ուժեղ հայտարարություններ, թույլ գործողություններ․ ի՞նչ կարելի է իրականում սպասել Իրանից

Ուժեղ հայտարարություններ, թույլ գործողություններ․ ի՞նչ կարելի է իրականում սպասել Իրանից

Վերջին ռազմական ագրեսիայից հետո Իրանի հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են, ուստի ՀՀ հարձակման դեպքում նրա միջամտության վրա հույս դնել պետք չէ։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ վերջին զարգացումների հետևանքով Իրանն զգալի վնաս է կրել, ինչը կտրուկ նվազեցրել է տարածաշրջանում ակտիվ գործողություններ իրականացնելու նրա հնարավորությունները։ Այժմ Թեհրանը կենտրոնացած է սեփական կենսական խնդիրների լուծման վրա։  Իրանի միջամտությունը ՀՀ-ի դեմ գործողությունների պարագայում կդիտարկվի քայլ ոչ միայն ընդդեմ Ադրբեջանի, այլ նաև ընդդեմ Թուրքիայի։ «Ներքին լուրջ խնդիրների, մասնավորապես՝ պանթուրանական գաղափարախոսության ուժեղացման ֆոնին Թեհրանը դժվար թե ցանկանա իր համար նոր սպառնալիքներ ստեղծել», — նշել է նա։

Հենց այս պատճառով էլ, ըստ Մելիք-Շահնազարյանի, չարժե չափազանց մեծ հույսեև կապել լ Իրանի հնարավոր աջակցության հետ։  «Բնականաբար, անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը և հարաբերությունների զարգացումը Իրանի հետ, բայց սպասումներ ունենալ պետք չէ», — շեշտել է նա։

Թեհրանի հնչեցրած բարձրակոչ հայտարարությունները՝ կապված արտաքին դերակատարների միջամտության անթույլատրելիության կամ Սյունքի միջանցքի ստեղծման անընդունելիության հետ, կարող են այդպես էլ մնալ հայտարարությունների մակարդակում։ «Ցավոք, ես լրջորեն կասկածում եմ, որ Իրանը կունենա հնարավորություն այս գործընթացների վրա ունենալ իրական ազդեցություն», — շեշտել է նա։

Ավելին, ըստ նրա, նույնիսկ այն դեպքերում, երբ Իրանը ներգրավված է տարածաշրջանային գործընթացներին, նրա վարքագիծը միշտ չէ, որ միանշանակ է։
«Օրինակ՝ իրանական կողմը արդեն երեք տասնամյակ է խոսում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ապահովման նպատակով Հայաստանով անցնող ավտոճանապարհների և թունելների կառուցման անհրաժեշտության մասին։ Սակայն այս տարիների ընթացքում ոչ մի իրական քայլ չի արվել», — նշել է քաղաքագետը։

Նա հիշեցրել է նաև, որ մինչև 2020 թվականը Թեհրանը ոչ պաշտոնական մակարդակով դիտարկում էր հայկական Արցախը որպես սեփական անվտանգությանը նպաստող գործոն։«Այնուամենայնիվ, ո՛չ 44-օրյա պատերազմի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո Իրանը որևէ քայլ չի ձեռնարկե, որ Արցախի գոնե մի մասը մնա հայկական վերահսկողության տակ։ Իսկ նման հնարավորություն Իրանն ուներ։ Ավելին, կային հիմնավոր պատճառներ միջամտությունը արդարացնելու համար՝ սկսած ԻԳԻԼ ստորաբաժանումների մասնակցությունից Ադրբեջանի կողմից, վերջացած իսրայելական  ռազմական մասնագետների ներգրավումով։ Այժմ, Իրանի դեմ վերջին ագրեսիայի ժամանակ, ԻԻՀ-ի դեմ որոշակի գործողություններ իրականացվել են հենց Ադրբեջանի տարածքից», — ասել է նա։

Scroll to Top